Հա

Հասարակական

04/01/2023 - 14:20

ԿՈՉ

Տօնական այս օրերին, երբ տօնում ենք Նոր տարին եւ Ծննդեան տօնը մեր Փրկչի, ակամայ մտաբերում ենք մեր ժողովրդի այս օրերի անբաղձալի վիճակը, յատկապէս Արցախի մեր քոյրերի ու եղբայրների եւ մանուկների մասին, որոնք անօրէն թշնամու կողմից պաշարման են ենթարկւել ու Սաղմոսերգու բառերով մահւան ստւերի ուղեգիծ են դարձել։

Տօնական այս օրերին, երբ տօնում ենք Նոր տարին եւ Ծննդեան տօնը մեր Փրկչի, ակամայ մտաբերում ենք մեր ժողովրդի այս օրերի անբաղձալի վիճակը, յատկապէս Արցախի մեր քոյրերի ու եղբայրների եւ մանուկների մասին, որոնք անօրէն թշնամու կողմից պաշարման են ենթարկւել ու Սաղմոսերգու բառերով մահւան ստւերի ուղեգիծ են դարձել։

Այս դառն իրականութեան առաջ կանգնած, որպէս Թեհրանի հայոց թեմի առաջնորդ կոչ եմ ուղղում համայն աշխարհի բարեսէր, մարդասէր եւ բարեգործ մարդկութեան, որպէսզի անմիջապէս եւ ամենաարագ ձեւով աշխատեն վերջ տալ պաշարման, որպէսզի մեր ժողովուրդը հանգիստ ու խաղաղ սրտով տօնէ իր Փրկչի Հրաշափառ Ծննդեան տօնը։

Անմարդկային է ու անընդունելի նման դրսեւորում՝ իր հայրենի հողի վրայ ապրող եւ գործող Արցախի ժողովրդի նկատմամբ։

Սթափւենք եւ զգօնութեամբ գործենք՝ ի խնդիր խաղաղ կեանքի։

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Յարակից լուրեր

  • Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք
    Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք

    Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց յատուկ տօնացոյցը եւ տօնացոյցում նշւած տօները: Իրանցի մեր հայրենակիցների մօտ Նոռուզն ազգային եւ ազգագրական մեծ տօն է, որի տօնակատարութեանը ուղղորդւած են բազմաթիւ ընտանեկան, ազգագրական եւ ինչու ոչ նաեւ ազգային սովորոյթներ:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ տօնին:

  • Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

  • Ողջոյն հայ կնոջ
    Ողջոյն հայ կնոջ

    Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։