Հա

Հասարակական

05/01/2023 - 11:00

ԱՀԿ-ի տնօրէնը Չինաստանին կոչ է արել վերսկսել COVID-19-ի տւեալների կանոնաւոր փոխանցումը

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը մտահոգւած է Չինաստանում COVID-19-ի վարակների բռնկմամբ, չորեքշաբթի ասել է կազմակերպութեան գործադիր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը՝ կրկին Պեկինին կոչ անելով հոսպիտալացումների եւ մահացութեան վերաբերեալ արագ եւ կանոնաւոր տւեալներ տրամադրել:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը մտահոգւած է Չինաստանում COVID-19-ի վարակների բռնկմամբ, չորեքշաբթի ասել է կազմակերպութեան գործադիր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը՝ կրկին Պեկինին կոչ անելով հոսպիտալացումների եւ մահացութեան վերաբերեալ արագ եւ կանոնաւոր տւեալներ տրամադրել, ըստ News.am-ի՝ հաղորդում է Reuters-ը։

«Մենք շարունակում ենք խնդրել Չինաստանին տրամադրել աւելի արագ, աւելի կանոնաւոր եւ յուսալի տւեալներ հոսպիտալացումների եւ մահացութեան վերաբերեալ»,- ճեպազրոյցում ասել է նա:

«ԱՀԿ-ն մտահոգւած է Չինաստանում կեանքին սպառնացող վտանգով եւ կրկին ընդգծում է պատւաստումների կարեւորութիւնը, ներառեալ լրացուցիչ չափաբաժինները՝ հոսպիտալացումից, ծանր հիւանդութիւններից եւ մահից պաշտպանւելու համար»,- յաւելել է ԱՀԿ-ի գլխաւոր տնօրէնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։