Հեղինակաւոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թւականին ճանապարհորդութիւնների համար ամենահետաքրքիր ուղղութիւնների ցանկը։
«alikonline.ir» - Հեղինակաւոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թւականին ճանապարհորդութիւնների համար ամենահետաքրքիր ուղղութիւնների ցանկը։
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչւել է 2023 թւականի լաւագոյն տուրիստական ուղղութիւններից մէկը։
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ Forbes ամսագրի Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմութեամբ եւ մշակոյթով։ Այն հիանալի բնապատկերների տուն է, ներառեալ Կովկասեան լեռները եւ Սեւանայ լիճը, ինչպէս նաեւ բազմաթիւ հնագոյն ճարտարապետական հրաշքներ, ինչպիսիք են Գառնիի տաճարը եւ Հաղպատի վանքը:
Ամսագիրը գրում է, որ Հայաստանը յայտնի է նաեւ իր համեղ խոհանոցով: Յօդւածագիրը համեղ սնւել սիրողներին խորհուրդ է տալիս անպայման փորձել հայկական խաշը, տոլման, մանթին եւ, իհարկէ, տնական թթու վարունգը։