Օդերեւութաբանութեան կազմակերպութիւնը ահազանգել է տեղումների շարունակականութեան պահպանման վերաբերեալ։
«alikonline.ir»- Երկրի օդերեւութաբանական ծառայութիւնը ահազանգելով շարունակւող առատ ձեւան եւ տեղումների պահպանման վերաբերեալ, յայտարարել է վտանգի նարնջագոյն մակարդակ, այս մասին ասւած է օդերեւութաբանական ծառայութեան տարածած հաղորդագրութեան տեքստում, տեղեկացնում է ԻՍՆԱ-ն։
Հաղորդման համաձայն՝ 10 նահանգներում կը շարունակեն առատ ձեան եւ անձրեւի տեղումները, իսկ 4 նահանգներում ուժգնացել է ջրհեղեղի բռնկման վտանգը։ Որոշ վայրերում հնարաւոր է առաջանան հեղեղումներ։ Եղանակային պայանների, սաստիկ ձեան ու բքի հետեւանքով, կազմակերպութիւնը եւ քաղաքային իշխանութիւններն ու ճգնաժամային կառավարման կենտրոնները աշխատում են արտակարգ ռեժիմով, եւ խորհուրդ են տալիս քաղաքացիներին լինել ուշադիր եւ չափազանց զգոյշ, խուսափել անհարկի տեղաշարժից