27 նահանգ գրանցել է զրոյից ցածր ջերմաստիճան, որոշ քաղաքներ ռեկորդային մինչեւ 29 աստիճան զրոյից ցածր, որն աննախադէպ ցուցանիշ է վերջին 14 տարիներին երկրի համար: Այս մասին յայտնել է Արտակարգ իրավիճակների կենտրոնի տեղեկատւական կառավարման հարցերով ղեկավար Թորքիանը:
«alikonline.ir» - 27 նահանգ գրանցել է զրոյից ցածր ջերմաստիճան, որոշ քաղաքներ ռեկորդային մինչեւ 29 աստիճան զրոյից ցածր, որն աննախադէպ ցուցանիշ է վերջին 14 տարիներին երկրի համար: Այս մասին յայտնել է Արտակարգ իրավիճակների կենտրոնի տեղեկատւական կառավարման հարցերով ղեկավար Թորքիանը, հաղորդում է Tasnim լրատւական գործակալութիւնը:
Նրա խօսքով՝ եղանակային արտակարգ իրավիճակի հետեւանքով, մասնաւորապէս գազամատակարարման ցանցի որոշ հատւածների անբաւարարութիւնը եւ մաշւածութիւնը կը յանգեցնեն հետագայ նոր անկումների, որի հետեւանքով որոշ քաղաքացիներ խնդիրներ կունենան:
«Այսօր առաւօտեան արտակարգ իրավիճակաների կառավարման յատուկ նիստ է անցկացւել, պետնախարարի գլխաւորութեամբ: Նիստին, բոլոր նահանգապետերը հաշւետւութիւն եւ զեկոյց են ներկայացրել հարցի վերաբերեալ՝ օդի ջերմաստիճանի նւազման, ձիւնի, գազամատակարարման խնդիրների եւ ստեղծւած արտակարգ իրավիճակի հետ կապւած:
Բարեբախտաբար, նահանագապետերի ներկայացրած զեկոյցը վկայում է, որ նախորդ շաբաթւայ համեմատութեամբ, օրէցօր նւազել են զազի սպառման ծաւալներն, ինչը փաստում է, որ քաղաքացիները համագործակցութեան մեծ կամք են դրսեւորել՝ արձագանգելով, գազի խնայողութեան անհրաժեշտութեան վերաբերեալ մեր ցուցումներին»,- նշել է նա:
Յաւելելով, որ գազամատակարարման խնդիրները լուծելու նպատակով, նիստին որոշում են կայացրել, որպէսզի գազամատակարարման ընկերութիւնը ամենասեղմ ժամանակում լուծի գազի ճնշման անկման հետ առաջացած քաղաքացիների խնդիրները: