Հա

Հասարակական

16/01/2023 - 14:10

«Համալսարանների մուտքի միասնական քննութեան այս տարւայ դիմորդների 60 տոկոսը կազմում են կանայք, 40 տոկոսը տղամարդիկ են». Գիտութեան նախարարի տեղակալ

Գիտութեան նախարարի տեղակալ դոկտ. Աբդօլռասուլ Փուրաբբասն՝ անդրադառնալով Իրանում համալսարանի մուտքի միասնական քննութեան անցկացմանը նշել է, որ Կոնկուրսն այս տարի առաջին անգամ լինելով ձմռանն է անցկացւում, սակայն մասնակիցները կենտրոնների ջեռուցման հարցի հետ կապւած կարող են մտահոգութիւնները չունենալ:

«alikonline.ir» - Գիտութեան նախարարի տեղակալ դոկտ. Աբդօլռասուլ Փուրաբբասն՝ անդրադառնալով Իրանում համալսարանի մուտքի միասնական քննութեան անցկացմանը նշել է, որ Կոնկուրսն այս տարի առաջին անգամ լինելով ձմռանն է անցկացւում, սակայն մասնակիցները կենտրոնների ջեռուցման հարցի հետ կապւած կարող են մտահոգութիւնները չունենալ: Հաղորդում է Entekhab.ir-ը:

«Դիմորդները հնարաւորութիւն ունեն նաեւ ամռանը յանձնել քննութիւնը, եթէ ցանկացած պատճառով նրանց չգոհացնեն արդիւնքները, ապա, եւս մէկ հնարաւորութիւն ունեն կրկին քննութիւն յանձնել»,- նշել է նա՝ յաւելելով, որ կոնկուրսի արդիւնքները վարւերական են մինչեւ երկու տարի:

Ըստ դոկտ. Փուրաբբասիի՝ այս տարւայ կոնկուրս քննութեան մասնակիցների 60 տոկոսը կազմում են կանայք, 40 տոկոսը տղամարդիկ են:

«1402 թւականի համալսարանների մուտքի առաջին կիսամեակի քննութիւնները նախատեսել ենք անցկացնել 417 քաքաղում, Թեհրանում կաշխատեն 25 քննութեան կենտրոն: Հետեւաբար, բոլոր հնարաւորութիւններն գեներացնում ենք, որպէսզի արդիւնքներն անթերի լինեն»:

Նա նաեւ շեշտել է, որ միւս ամիս առաջին անգան լինելով կը փորձարկւեն համալսարանի մուտքի քննութիւնների էլեկտրոնային տարբերակը:

Դոկտ. Փուրաբբասին անդրադառնալով կոնկուրս քննութեան օրը ինտերնետ հաղորդակցութեան վերահսկման մեխանիզմի կիրառմանն նշել է, որ ցանկանում են այնպէս անել, որպէսզի միասնական քննութեան ժամանակ հնարաւոր չլինի բջջային յաւելւածներով լուսանկարներ եւ այլ ինֆորմացիաներ կիսել եւ միմեանց ուղարկել: Յաւելելով, որ ինտերնետը կոնկուսի կենտրոններում նախատեսում են սահմափակել եւ գործարկել՝ «կէտային ինտերնետ սամանափակման» մեխանիզմը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։