2030 թւականի համար ՄԱԿ-ի սահմանած կայուն զարգացման նպատակները չեն իրականացւի Ուկրայինայի հակամարտութեան պատճառով։
«alikonline.ir»- 2030 թւականի համար ՄԱԿ-ի սահմանած կայուն զարգացման նպատակները չեն իրականացւի Ուկրայինայի հակամարտութեան պատճառով։
Յայտարարել է Microsoft-ի հիմնադիր, միլիարդատէր Բիլ Գէյթսը Աւստրալիայի Լոուի ինստիտուտում։ Գրում է Tert.am-ը:
«Այն նպատակները, որոնք ՄԱԿ-ը դրել է 2030 թւականի համար, այսպէս կոչւած, «կայուն զարգացման նպատակներ», մենք չենք հասնի դրանց»,- կարծում է Գէյթսը։
Նա ընդգծել է, որ նշւած նպատակները միանգամայն իրատեսական են, եւ որ հակամարտութիւնը կաւարտւի, բայց սննդամթերքի, պարարտանիւթերի թանկացումները կը յանգեցնի նոյն թւով մարդկանց մահւան ինչպէս Ուկրայինայի սահմաններից դուրս, այնպէս էլ Ուկրայինայում։