Երէկ՝ յունւարի 28-ին տեղի ունեցաւ «Նոր միտք» նախագծի դիսկուրս-քննարկումը՝ ի՞նչ է բորսան եւ ինչպէս ծաւալել բորսային գործունէութիւն թեմայով, որի բանախօսներն էին ոլորտի երիտասարդ մասնագէտներ Ադենա Թորոսեանը եւ Ժորէս Արզումանեանը:
«alikonline.ir» - Երէկ՝ յունւարի 28-ին տեղի ունեցաւ «Նոր միտք» նախագծի դիսկուրս-քննարկումը՝ ի՞նչ է բորսան եւ ինչպէս ծաւալել բորսային գործունէութիւն թեմայով, որի բանախօսներն էին ոլորտի երիտասարդ մասնագէտներ Ադենա Թորոսեանը եւ Ժորէս Արզումանեանը: Տեղեկացնում է Հ.Մ.Ա.Կ.-ի թելեգրամեան ալիքը:
Հանդիպման սկզբին «Նոր միտք» նախագծի անունից դասախօսներին ներկայացրեց Արա Ջահանեանն, այնուհետեւ անդրադարձաւ նախագծի առաքելութեանը եւ նպատակներին՝ նշելով, որ փորձ է կատարւում անդրադառնալ ամենատարբեր թեմաներին եւ ապահովել հասարակութեան իրազեկւածութիւնը՝ ներգրաււելով հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչների:
Այնուհետեւ, օրւայ բանախօսները լայնածաւալ եւ համապարփակ տեղեկութիւն փոխանցեցին լսարանին թեմայի առնչութեամբ, անդրադարձան բորսայի շուկային՝ նշելով, որ այն միջնորդ օղակ է, որն ապահովում է տարբեր ապրանքների ու ծառայութիւնների՝ ըստ պահանջարկի իրացումը։ Անդրադարձ կարարւեց տարբեր տեսակի արժեթղթերի ռիսկայինութեանը, ապրանքի գնորդի եւ վաճառողի միջեւ յարաբերութիւններին, ապրանքային, ֆոնդային, արժութային եւ այլ տեսակի բորսային տեսակներին:
Հանդիպման աւարտին ներկաները բարձրաձայնեցին ոլորտի վերաբերեալ իրենց յուզող հարցերն ու խնդիրները: Բանախօսները պատրաստակամութիւն յայտնեցին՝ օժանդակել բորսայի նորամուրներին, ինչպէս նաեւ խորհրդատւութիւն փոխանցել անհրաժեշտութեան դէպքում, եւ յաւելեալ դասընթացներ անցկացնել ցանկացողների համար: