Հա

Հասարակական

07/02/2023 - 11:30

Իրանն առաջին մարդասիրական օգնութեան խմբաքանակն է ուղարկել Սիրիա

Այսօր՝ փետրւարի 7-ին, Իրանն առաջին մարդասիրական օգնութեան խմբաքանակն է ուղարկել Սիրիա:

«alikonline.ir» - Այսօր՝ փետրւարի 7-ին, Իրանն առաջին մարդասիրական օգնութեան խմբաքանակն է ուղարկել Սիրիա, այս մասին հաղրորդում է ԻՌՆԱ-ն:

Մարդասիրական օգնութեան առաջին խմբաքանակը մատակարարւել է Դամասկոսի օդանաւակայան:

Յիշեցնենք, որ երէկ վաղ առաւօտեան 7,4 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետեւանքով զոհւել է 2921, վիրաւորւել՝ 15834 մարդ։

Տուժել են նաեւ սիրիական Հալէպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տւեալներով, զոհւել է 711, վիրաւորւել՝ 1431 մարդ։

Երեւանի ժամանակով մօտաւորապէս 14:25-ին տեղի է ունեցել եւս մէկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սէյսմոլոգների տւեալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մէկը Գազիանթեփն է։

Աւելի ուշ փորձագէտները երեք տասնեակ յետցնցումներ են գրանցել, իսկ օրւայ կէսին՝ նոր հզօր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացւել է Լիբանանում, Իրաքում, Իսրայէլում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր յետցնցումներ են գրանցւել Սոչիում։

Երրորդ երկրաշարժը Թուրքիայում գրանցւել է արդէն այսօր՝ այն գրանցւել է Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։