Հա

Հասարակական

11/02/2023 - 09:00

Ողջոյն 22 բահմանին

Ահա 44-րդ անգամը լինելով Իրանի ողջ ժողովուրդը հպարտութեան, ինքնագոհունակութեան եւ պայծառ ապագայի տեսլականով յագեցւած զգացումներով ողջունում է 22 Բահմանը, որը Իրանի վերջին 44-ամեայ պատմութեան նշանակալից ու դարադարձային մի թւական է. թւական, որ ո՛չ միայն Իրանի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ որոշ չափով ողջ աշխարհի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը թողեց:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի շնորհաւորական ուղերձը

 

Ահա 44-րդ անգամը լինելով Իրանի ողջ ժողովուրդը հպարտութեան, ինքնագոհունակութեան եւ պայծառ ապագայի տեսլականով յագեցւած զգացումներով ողջունում է 22 Բահմանը, որը Իրանի վերջին 44-ամեայ պատմութեան նշանակալից ու դարադարձային մի թւական է. թւական, որ ո՛չ միայն Իրանի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ որոշ չափով ողջ աշխարհի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը թողեց:

Ժողովուրդների կեանքի պատմական իրադարձութիւնները, նւաճումներն ու ձեռքբերումները արդիւնքն են զոհաբերութեան, նւիրումի, կամքի հզօրութեան եւ յաղթանակի տեսիլքով մղւած գոյապայքարի: Ժողովրդի ապրելու եւ գոյատեւելու ուժեղ կամքը բանալին է իրական յաղթանակի, որը ճանապարհ է բացում կեանքի զարգացման ու բարգաւաճման մարդկային կեանքի բոլոր ոլորտներում եւ ասպարէզներում:

Ասւել է իսկական ուժը, զօրութիւնը անպայման ֆիզիկական կարողութեան մէջ չէ, այլ այն ծնունդ է իրական ուժեղ կամքի, որ անյաղթահարելի է:

Վերոյիշեալ ճշմարտութիւնը հաստատող օրինակները բազում են: Ժողովուրդների ռազմական կեանքում յաճախ պատմութիւնը արձանագրել է յաղթանակներ՝ կերտւած թւով փոքրաթիւ բանակների կողմից:

Իրանի Իսլամական Յեղափոխութիւնը ինք եւս գեղեցկագոյն վկան է այս ճշմարտութեան. Յեղափոխութիւն, որի զէնքը ժողովրդի անկոտրում կամքն ու զօրեղ հաւատքն էր:

Իսլամական Յեղափոխութեան հիմնադիր եւ առաջնորդ հանգուցեալ այաթ. Խոմէյնին ապաւինած իր ժողովրդի բարի կամքին ու կրօնական խոր ու անխարդախ հաւատքին յաջողեց տապալել ամենազօր թւացող մենատիրական իշխանութիւնը եւ Յեղափոխութեամբ ծագած պայծառ ու լուսաւոր արեւով պայծառացնել Իրանի ողջ երկնակամարը եւ միւս կողմից էլ ժողովրդի կեանքը պատւանդանել իրական խաղաղութեան եւ ժողովուրդների իրարահաւասարութեան անբեկանելի սկզբունքների վրայ:

Իրանի Իսլամական համատարած Յեղափոխութեանը հայ համայնքը եւս իբրեւ անբաժանելի մասնիկը իրանեան հասարակութեան, եղաւ Յեղափոխութեան կողքին եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին իր արեան հեղումով իրանցի իսլամ իր եղբայրների կողքին կռւեց այս ամբողջականութեան պահպանման ի խնդիր:

Այս օրերին Իրանի ժողովուրդը իր բոլոր խաւերով հպարտութեամբ եւ երջանկութեամբ ոգեկոչում է Յեղափոխութեան 44-ամեակը, որ Յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիի իմաստուն առաջնորդութեամբ շարունակում է իր յաղթական ընթացքը բոլոր բնագաւառներում:

Իրանի Իսլամական Յեղափոխութեան 44-րդ տարեդարձի առիթով երախտագիտութեամբ յիշում ենք Յեղափոխութեան ռահվիրայ հանգուցեալ Իմամ Խոմէյնիին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց նահատակութեամբ նւիրականացրեցին Յեղափոխութիւնը: Շնորհաւորում ենք Իսլամական Յեղափոխութեան ռահվիրայ այաթ. Խամենէիին, Հանրապետութեան նախագահին եւ ողջ պետական կառոյցին եւ Իրանի ազնիւ ժողովրդին:

Խաղաղութի՜ւն Յեղափոխութեան նահատակների հոգուն:

Փա՜ռք եւ պատիւ Իրանի ժողովրդին, որ տէր ու պաշտպան է կանգնել ու կանգնում է իր երկրին եւ Յեղափոխութեանը:

Եւ հազար փա՜ռք Յեղափոխութեան պաշտպան զօրքին ու բանակին, որ աչալուրջ կերպով հսկում ու պահպանում է երկրի խաղաղութիւնը:

Անսասան մնայ Իրանը իր ժողովրդով:

1 Փետրւարի 2023

12 Բահմանի 1401

 

Յարակից լուրեր

  • Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք
    Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք

    Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց յատուկ տօնացոյցը եւ տօնացոյցում նշւած տօները: Իրանցի մեր հայրենակիցների մօտ Նոռուզն ազգային եւ ազգագրական մեծ տօն է, որի տօնակատարութեանը ուղղորդւած են բազմաթիւ ընտանեկան, ազգագրական եւ ինչու ոչ նաեւ ազգային սովորոյթներ:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ տօնին:

  • Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

  • Ողջոյն հայ կնոջ
    Ողջոյն հայ կնոջ

    Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։