Թուրքիայում եւ Սիրիայում աւերիչ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիւը 21719 է: Երկու երկրներում վիրաւորների թիւը 79487 է:
«alikonline.ir» - Թուրքիայում եւ Սիրիայում աւերիչ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիւը 21719 է: Երկու երկրներում վիրաւորների թիւը 79487 է:
Ըստ վերջին տւեալների՝ Թուրքիայում զոհերի թիւն առնվազն 18342 է, վիրաւորների թիւը՝ 74242: Այս մասին հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալութեանը:
Սիրիայում առնւազն 3377 մարդ է մահացել երկրաշարժից, այդ թւում՝ 2030 զոհ ապստամբների վերահսկողութեան տակ գտնւող շրջաններում, 1347 զոհ՝ կառավարութեան կողմից վերահսկւող շրջաններում: Վիրաւորների ընդհանուր թիւը 5245 է:
Թուրքիայի 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրութիւն է յայտարարւել:
Բացի Թուրքիայից եւ Սիրիայից՝ փետրւարի լոյս 6-ին տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզօրութեամբ երկրաշարժը զգացել են նաեւ Լիբանանում, Կիպրոսում եւ Իրաքում: