Հա

Հասարակական

12/02/2023 - 13:45

Սիրիայում երկրաշարժի հետեւանքով 10 դպրոց ամբողջութեամբ քանդւել է

Աղէտալի երկրաշարժի հետեւանքով Սիրիայում ամբողջութեամբ աւերւել է 10 դպրոց, իսկ 599-ը մասնակի են վնասւել։ 

«alikonline.ir» - Աղէտալի երկրաշարժի հետեւանքով Սիրիայում ամբողջութեամբ աւերւել է 10 դպրոց, իսկ 599-ը մասնակի են վնասւել։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, այս մասին յայտնել է Սիրիայի կրթութեան նախարար Դարեմ Թաբան։

Տեղական հեռուստաընկերութիւններից մէկին տւած հարցազրոյցում նա տեղեկացրել է, որ նախարարութիւնը 129 ուսումնական շէնքեր յատկացրել է տուժածների ժամանակաւոր կացութեան համար։

Թուրքիան եւ Սիրիան ցնցած աւերիչ երկրաշարժի զոհերի թիւը հասել է 24 հազար 178-ի։ Մասնաւորապէս, Թուրքիայում զոհերի թիւը առնվազն 20 հազար 655 է, վիրաւորների թիւը՝ աւելի քան 80 հազար։ Սիրիայում զոհերի թիւը 3513 է, մի քանի հազար մարդ վիրաւոր է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։