Հա

Հասարակական

13/02/2023 - 08:20

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիւը մօտենում է 30 հազարի

Թուրքիայի հարաւ-արեւելքում տեղի ունեցած խոշոր երկրաշարժի զոհերի թիւը հասել է 29605-ի, յայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների վարչութիւն։

«alikonline.ir» - Թուրքիայի հարաւ-արեւելքում տեղի ունեցած խոշոր երկրաշարժի զոհերի թիւը հասել է 29605-ի, յայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների վարչութիւն, ըստ Tert.am-ի՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մահացածների թիւը 29605 է, մեր քաղաքացիներից 147934-ը երկրաշարժից տուժած շրջաններից տարհանւել է այլ նահանգներ»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։

Թուրքիայի հարաւ-արեւելքում գտնւող Ղահրամանմարաշ նահանգում փետրւարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 եւ 7,6 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնեայ ցնցումները, որին յաջորդել են հարիւրաւոր յետցնցումներ, զգացւել են երկրի 10 նահանգում եւ հարեւան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։