Թուրքիայի Գազիանթեպ նահանգի Նուրդաղի քաղաք, որն օրեր առաջ տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի հետեւանքով լուրջ վնասներ է կրել, ամբողջութեամբ կը քանդւի։
«alikonline.ir» - Թուրքիայի Գազիանթեպ նահանգի Նուրդաղի քաղաք, որն օրեր առաջ տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի հետեւանքով լուրջ վնասներ է կրել, ամբողջութեամբ կը քանդւի։ Այս մասին, ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկուշաբթի՝ փետրւարի 13-ին յայտարարել է նահանգապետի պաշտօնակատար Օսման Բիլգինը։
Նրա խօսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներ են տարւում վերջին ութ տներում, որտեղ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։
«Մենք շատ մեծ աղէտ վերապրեցինք։ Քաղաքաշինութեան նախարար Քուրումի հետ որոշում կայացրինք, որ մաքրելու ենք բոլոր փլատակները․ քաղաքն ամբողջութեամբ՝ 100 տոկոսով աւերւած է։ Միայն մէկ շենքի փլատակների տակ 150 զոհ ենք գտել։ Քաղաքը կը վերակառուցւի»,- ասել է նահանգապետի պաշտօնակատարը։
Թուրքական լրատւամիջոցների հաղորդմամբ՝ քաղաքի բնակչութիւնը կազմում էր առնւազն 40 հազար մարդ։