Սիրիայի Հալէպում ԻԻՀ գլխաւոր հիւպատոսը յայտարարել է, որ Հալէպում երկրաշարժից տուժած 12000 սիրիացիներ տեղաւորւել են այս քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից ստեղծւած 9 ճամբարներում։
«alikonline.ir» - Սիրիայի Հալէպում ԻԻՀ գլխաւոր հիւպատոսը յայտարարել է, որ Հալէպում երկրաշարժից տուժած 12000 սիրիացիներ տեղաւորւել են այս քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից ստեղծւած 9 ճամբարներում։ Գրում է Panorama.am-ը:
Հալէպում Իրանի գլխաւոր հիւպատոս՝ Սալման Նաւաբ Նուրին ԻՌՆԱ-ին տւած հարցազրոյցում նշել է, որ Սիրիայի կառավարութեան եւ Հալէպում երկրաշարժից տուժածներին օգնող երկրների կողմից ստեղծւել են 172 բնակեցման կենտրոններ եւ այդ կենտրոններում բնակեցւել են երկրաշարժից տուժած 180 հազար սիրիացիներ:
Իրանցի դիւանագէտը Հալէպի երկրաշարժից տուժած շրջաններում փլատակների մաքրման աշխատանքների մասին ասել է. «Հալէպում աւարտւել է բոլոր 56 աւերւած շէնքերի փլատակների մաքրման աշխատանքը»:
Երկուշաբթի՝ փետրւարի 6-ի առաւօտեան, 7.8 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժի հետեւանքով Սիրիայի հիւսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մեծապէս տուժել են այդ երկրի հինգ նահանգներ եւ մեծ թւով մարդիկ են զոհւել:
Հալէպում երկրաշարժի հետեւանքով կայ 500 զոհ եւ 750 վիրաւոր: