Հա

Հասարակական

23/02/2023 - 12:00

ԱՀԿ-ն յայտնում է COVID-19-ի դէպքերի կրճատման մասին

Վերջին 28 օրւայ ընթացքում աշխարհում COVID-19-ով վարակւածների եւ մահերի թիւը նւազել է համապատասխանաբար 89%-ով եւ 62%-ով, նախորդ 28 օրւայ համեմատ։ Այս մասին յայտնում է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը:

«alikonline.ir» - Վերջին 28 օրւայ ընթացքում աշխարհում COVID-19-ով վարակւածների եւ մահերի թիւը նւազել է համապատասխանաբար 89%-ով եւ 62%-ով, նախորդ 28 օրւայ համեմատ։ Այս մասին յայտնում է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ), ըստ News.am-ի՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամբողջ աշխարհում վերջին 28 օրւայ ընթացքում (յունւարի 23-ից փետրւարի 19-ը) գրանցւել է մօտ 5,3 միլիոն նոր դէպք եւ աւելի քան 48000 մահւան դէպք, ինչը նախորդ 28 օրւայ համեմատ համապատասխանաբար 89 տոկոսով եւ 62 տոկոսով պակաս է»,- ասւում է ԱՀԿ-ի վերջին շաբաթական համաճարակաբանական զեկոյցում։

Փետրւարի 22-ի դրութեամբ աշխարհում գրանցւել է COVID-19-ի աւելի քան 757 միլիոն հաստատւած դէպք եւ աւելի քան 6,8 միլիոն մահ: ԱՀԿ-ի գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսն աւելի վաղ ասել էր, որ կառավարութիւնների տրամադրութեան տակ եղած հասանելի գործիքները պէտք է թոյլ տան, որ COVID-19-ի համավարակն աւարտւի այս տարի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։