Հա

Հասարակական

08/03/2023 - 13:00

Ողջոյն հայ կնոջ

Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

 

Մարդկային պատմութիւնը արձանագրել է անուններ այն նշանաւոր կանանց, ովքեր մեծ դերակատարութիւն են ունեցել մարդկային հասարակութեան կեանքում։ Աստւածաշունչ Մատեանը եւս յիշատակում է անուններ այն աստւածասէր, հայրենասէր ու մարդասէր կանանց, ովքեր եղել են հաւատքի, զոհողութեան ու նւիրումի խորհրդանիշ։

Մեր պատմութիւնը եւս հարուստ է տիպար, հայրենասէր, ընտանիքի արժանապատւութեան, հաւատքի ու իր եկեղեցու եւ ազգային հոգեւոր արժէքների խորհուրդով, նախանձախնդրութեամբ գործած կանայքով։

Մարդկութիւնը չի մոռացել ու չի մոռանում կանանց դերակատարութիւնը, ահա դրա համար մարտ ամսւայ առաջին շաբաթը երկու առիթով կինը իր դերակատարութեամբ ուշադրութեան կենտրոնում է՝ իր առանցքային դերով եւ գործունէութեամբ։

Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

Այս առիթով աղօթքով եւ օրհնութեամբ շնորհաւորում եմ բոլոր կանանց, մասնաւորելով յատկապէս հայ կինն ու հայ մայրը, որ մեր ժողովուրդի տան սիւնն է եղել եւ է։ Շնորհաւորում եւ ի սրտէ աղօթում եմ բոլորի համար, ով ազնւափայլ Տիկիններ Հայոց Աշխարհի դուք էլ աղօթեցէ՛ք ձեզ համար եւ Հայաստանի ու մանաւանդ վիրաւոր Արցախի կանանց համար, որպէսզի կարողանան դիմանալ եւ յաղթահարել իրենց առջեւ պատնէշւած դժւարութիւնները։

Հայ կինը միշտ եղե՛լ է եւ է՛ հայ տան թագն ու պսակը։

Ողջ մնացէք եւ Աստւած օրհնի ձեզ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։