Հա

Հասարակական

15/03/2023 - 10:15

Վերանկախութեան սերունդների դաստիարակութեան թեմայով մտորումներ

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերանկախութեան սերունդների դաստիարակութեան կարեւորութեան հարցին:

«alikonline.ir» - Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերանկախութեան սերունդների դաստիարակութեան կարեւորութեան հարցին:

«Հ. Մ. «Արարատ»Կ.-ի ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ 70 ԱՄԵԱԿ-ին նւիրւած երդման արարողութեան բոլոր եւ նրանք որոնք սկաուտական անցեալ էին ունցել կատարեցին ՈՒԽՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ խոստում՝

«Ուխտում եմ կրկին,

յանուն սրբութեան հայ ժողովրդի՝ Աստծուս, Ազգիս եւ Հայրենիքիս՝ զօրավիգ լինել վերանկախութեան նոր սերնդին, մնալ անսասան եւ հաւատարիմ մեր երդման. պայքարել՝ հայ ազգի արդար իրաւունքների վերականգնման եւ անկախ պետականութեան հզօրացման ի խնդիր»:

Բոլոր սկաուտները մի գուցէ նախկինում եւս տարբեր առիթներով, ինչպէս Մայիսի 28-ի կամ ցեղասպանութեան ամեակներին եւ այլն «Ուխտի խօսք» են կատարել, սակայն Հայաստանի անկախութիւնից յետոյ ու ներկայ մեր ազգային եւ համահայկական իրականութեան լոյսի ներքոյ, որ անհրաժեշտ է դաստիարակել յաղթանակի սերունդ, այս «Ուխտի խօսք»-ը իր էութեամբ եւ բովանդակութեամբ ինքնատիպ էր եւ արժէքաւոր, ներկայ երկու սերունդների համար: Մանաւանդ եթէ ազգովին պատրաստ կը լինենք մեր օրերին համապատասխան նոր հայացքով կատարել մեր ազգային հաւաքական պարտքը՝ յանուն մեր ապագայի յաղթանակների, ազգային աժէքների եւ միջազգային արժանիքի վերականգնման եւ իրականացման:

Ահա մտահոգող թեման՝

Դա փաստ է, որ մերօրեայ իրականութեամբ այսինքն վերանկախութեան 30-տարիներից յետոյ, չի կարող սերունդների դաստիարակութիւնը նպատակները, հայացքը կամ ուղեգիծը նոյնը լինել ի՛նչ անցեալ դարում էր, նամանաւանդ սփիւռքեան իրականութեան համապատասխան, այսինքն հայապահպանման (կամ ինչպէս մենք դաստիարակւեցինք) նոյնիսկ ազատ անկախ եւ միացեալ հայրենիք կերտելու երազանքով տոգորւած սերունդների դաստիարակութիւնը: Այն որ փորձւեց դաստիարակել հիմականում սփիւռքում, առանց ժամանակակից իրողութեան փոփոխութեան: Ուստի, ներկայ սերնդի դաստիարակութեան՝ մեթոդաբանութեան, բովանդակութեան ու նպատակները եւ էութիւնը լուրջ քննարկման արժանի է. սկսած սփիւռքից մինչ Հայաստան եւ դա աւելի ակներեւ դարձաւ 2020 -ի մեր պատմական պարտութիւնից յետոյ ու յատկապէս նրանից յետոյ երբ մեր մէջքը ուղղելու եւ վերականգնման ի խնդիր նկատեցինք մեր դառը իրականութիւնները, որ մեզ մօտ բազում են փարադոքսները կամ հակասութիւնները՝ հին եւ նոր սերնդի, պարտւածի ու յաղթանակի հոգեբանութեան, իդեալիզմի ու ռեալիզմի հայեացքները...

Կամ մեզ պէս փոքր ազգի համար «Ուժ»-ի հասկացութեան նոր գործօնների եւ չափանիշների վերասահմանման անհրաժեշտութիւնը:

Ահա այն թեման, որ հասարակական աշխատանք տանող եւ նոր սերնդների հետ աշխատողները՝ իրատես լինելու պարագային կը հաստատեն դա, որ այսօր թեման ոչ թէ այլեւս հայապահպանումն է այլ պետականամետ ու պետականաշինութեան պատրաստ եւ փոքր ազգի, փոքր հայրենիքը համահայկական ներուժով հզօրացնելու նպատակադրումը. եւ դրան հաւատով լծւած ու իհարկէ ատակ եւ ներգործօն սերնդի գիտահեն կրթա-դատիարակութիւնն ու գործնական պատրաստութիւնը... Նպատակներ, որ պիտի կարեւորել:

Ներկայ օրերում անհրաժեշտ է լուրջ մասնագիտական քննարկման ենթարկել եւ դրա արդիւնքում, վերանայել սխալները ու նոր եւ իրատես ծրագրերի մշակման հիմք ծառայեցնել ինքը նոր սերնդի նորօրեայ տեսակը:

Սակայն մտահոգիչ է լինում պարագան՝ եթէ չկայ կամ բացակայում է կամ թէ մշուշի մէջ է մեզ մօտ «համազգային (միասնական միատարր) նպատակ», (այն ինչ լաւապէս ունեն մեր թշնամիները) եւ ինչպէս անցեալում չյաջողեցինք մեր աշխարհացրիւ իրավիճակը վերածելու ազգային ներգործօն ուժի, դեռ վերջին երկու տարում նկատելի է «Ազգ-Պետութիւն» հասկացութան ամրակուռ ձեւաւորման եւ հզօրացման փոխարէն, առաւել տիրական են դառնում տեղայնական մտորումները եւ նպատակները: Այսպիսով հարցը աւելին է բարդանում եւ պահանջում մտաւորականութեան ներգործօն եւ սթափ քալին, այս կարեւոր հարցում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։