MENU
Իրանի Իսլ. Հանրապետութեան կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրոյցում իր աջակցութիւնն է յայտնել իրաքցի ժողովրդին յստակեցնելով որ՝ ոչ մէկ չի կարող կեղծ պրոպագանդայի տարածման միջոցով իրանցի եւ իրաքցի բարեկամ ժողովրդի միջեւ պառակտում մտցնել:
Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձէն, որը հրաժարական տւեց սեպտեմբերի 2-ին, աւելի վաղ՝ օգոստոսի 12-ին, վրացական ազգային տօնի՝ Դիդգորոբայի տօնակատարութեան ժամանակ բարձրաձայն տեղեկացրեց բոլոր ներկաներին, որ «Դիդգորիի մարտը շարունակւում է վրացիներից իւրաքանչիւրի համար»: 1121 թ.-ին վրաց թագաւոր Դաւիթ Աղմաշենեբելին Դիդգորում ջախջախեց սելջուկեան թուրքերի բանակին, ինչը յանգեցրեց ապագայ մայրաքաղաքի` Թբիլիսիի յետագայ ազատագրմանը, ինչպէս նաեւ Վրաստանի ընդհանուր միաւորմանը:
Իրանի դէմ թշնամու գործադրած ճնշումներն ու պատժամիջոցները ձախողւել են: Այս մասին Հարաւային Խորասան նահանգ կատարած այցի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հերքել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչիի դէմ կենսաբանական ահաբեկչութեան վարկածը:
«Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին Իսպանիայի առաջնութեան 8-րդ տուրում «Սեւիլիա»-ին խփած գոլի շնորհիւ դարձաւ 21-րդ դարում Պրիմերայի 16 մրցաշրջանում անընդմէջ գոլ խփած միակ ֆուտբոլիստը։
ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը հոկտեմբերի 6-ին Արցախի հերոս Աշոտ Ղուլեանի (Բեկոր) ծննդեան 60-ամեակի կապակցութեամբ այցելել է նրա անւան պուրակ եւ ծաղկեպսակ դրել հերոսի յուշարձանին:
Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է ««Իմ քայլ»-ի պատգամաւոր Վահագն Թէոսեանը «Հայելի» ակումբի դէմ վանդալիստական յարձակմանը արձագանքել է «Մարդի՛կ, մի՛ հրահրէք ատելութիւն ինքներդ ձեր նկատմամբ: Մի-հը-րահ-րէ՛ք»: