MENU
Սիրիայի հիւսիսում տեղի ունեցող իրադարձութիւնների եւ սիրիական տարածք, թուրքական ԶՈՒ-ի հնարաւոր ներխուժման մասին, Իրանի ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, որն աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում:
Ուաշինկթըն Սպիտակ տան եւ արտաքին ու պաշտպանութեան նախարարութեան մակարդակներով կանաչ լոյս տուաւ հիւսիսային Սուրիոյ մէջ թրքական բանակին կողմէ գործողութեան շղթայազերծման եւ սկսաւ իր ուժերը հեռացնել շրջանէն:
Հրապախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հայաստանում նրանք ովքեր քաղաքականութիւն են մտնում դեմոկրատիա, ազատութիւն, մարդու իրաւունքներ գաղափարներով, իշխանութեան գալով, պարզւում է որ լրիւ հակառակն են, սովորական բռնակալներ են։
Այն, որ մինչ այս պահը «Հայելի» ակումբի վրայ ձւերով յարձակման դէպքի առթիւ քրէական գործ յարուցւած չէ, արդէն խօսում է իշխանութիւնների վերաբերմունքի մասին։
Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը վերլուծել է Վալերի Օսիպեանի ազատման պատճառները, նշել հնարաւոր հետեւանքների մասին։
Իրանի հանդէպ ԱՄՆ վարչակազմի քաղաքականութեան մէջ վերջին շրջանում որոշակի հետաքրքական միտումներ են նկատւում: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականից յետոյ ակտիւ քննարկման թեմա էր դարձել այն, թէ արդեօք ԱՄՆ նախագահը կը փոխի Իրանի նկատմամբ իր քաղաքականութիւնը: Հարցադրումը պատահական չէր, քանի որ հեռանում էր Իրանի հարցում կոշտ քաղաքականութեան կողմնակիցը, ով նախկինում անգամ բարձրաձայնել է Իրանի դէմ պատերազմ սկսելու անհրաժեշտութեան մասին:
Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կը կայանայ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն է ընդլայնել եւ ամրապնդել Արցախի Հանրապետութեան ապակենտրոնացւած համագործակցութիւնն օտարերկրեայ պետութիւնների տարբեր շրջանների եւ քաղաքների հետ, նոր ազդակ եւ գործնական բնոյթ հաղորդել Արցախի արդէն առկայ միջազգային կապերին, ինչպէս նաեւ ստեղծել Արցախին աջակցող սուբիեկտներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին միաւորող ցանց: