MENU
«Ազգային օրակարգ» կուսակցութեան խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանն, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրառում է արել 10 մլն. ՀՀ դրամ վճարելու եւ բանակում ընդամենը 1 ամիս ծառայելու օրինագծի վերաբերեալ:
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականեանն ու իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդեարովը դեկտեմբերի 4-ին կը հանդիպեն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլաւայում:
Նոյեմբերի 27-ին ստոկհոլմեան Nordic Monitor կենտրոնը հրապարակել է 2016 թ․ թւագրւող գաղտնազերծւած մի փաստաթուղթ, որն ուղղւած է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ին։
Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցութեան պատգամաւոր Մեհմեթ Բեքարօղլուն ԹԱՄԺ Պլանաւորման եւ բիւջետային յանձնաժողովի ժամանակ քննադատել է Թուրքիայի Մշակոյթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին՝ մի շարք պատմական շինութիւնների վերականգնողական աշխատանքների ժամանակ թոյլ տւած անտարբերութեան համար:
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դեկտեմբերի 2-ին կայացած յատուկ նիստում յայտարարել է ինքնարձակման մասին: Ինչպէս հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, խորհրդարանի յատուկ նիստը՝ Միլի մեջլիսի խօսնակ Օքթայ Ասադովի նախագահութեամբ, կայացել է երկուշաբթի օրը, օրակարգում դրւած էր օրէնսդիր մարմնի ինքնարձակման հարցը:
Հայաստանի Ազգային գրադարանին կազմակերպած մամլոյ գիտաժողովի վերջին նիստին Ազգային գրադարանի տնօրէնի տեղակալ Հայկանուշ Ղազարեան յայտարարեց, որ Ազգային գրադարանը պիտի ստանձնէ ամբողջ «Ազդակ»-ի հաւաքածոյին մատենագիտութեան պատրաստութեան աշխատանքը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդեան 150-ամեակը» թեմային: