MENU
Երէկ, փետրւարի 16-ի երեկոյեան գումարւեց 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի յանձնաժողովների նիստը:
Հայոց ազգային «Արաքս» դպրոցում բռնկւած հրդեհի կապակցութեամբ՝ Թ. Հ. Թ Կրթական խորհուրդի փոխանցմամբ. «Հայոց ազգային «Արաքս» դպրոցից տեղեկացրել են, որ երկուշաբթի՝ կէսգիշերն անց դպրոցում հրդեհ էր բռնկւել:
Նախկին վարչակազմի դէմ 1356 թւականի բահմանի 29-ին տեղի ունեցած Թաւրիզի ժողովրդի ապստամբութեան տարելիցի առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին տեսակապի միջոցով հանդիպել է Ատրպատականի ժողովրդի ներկայացուցիչների հետ:
Ռուսական Regnum լրատւական գործակալութիւնը հրապարակել է յօդւած, որում հեղինակը՝ կովկասագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Ստանիսլաւ Տարասովը, անդրադարձ է կատարել ԵԱՏՄ-ին Իրանի հնարաւոր լիիրաւ անդամակցութեանը եւ դրա հետեւանքով տարածաշրջանում հնարաւոր քաղաքական եւ տնտեսական փոփոխութիւններին։
Արցախի յանձնւած տարածքներում ներդրումներ են արւել, ներդրումներին կողմ եմ, եթէ չպիտի տայինք Ադրբեջանին: Պէտք է հարցը 30 տարի լուծւէր ու ներդրումներ չարւէին: Ասում էին, որ մենք բանակցում էինք, որ տայինք, ես էլ ասում եմ՝ եթէ բանակցում էինք, որ տայինք, ուրեմն պէտք է այդ ուղղութեամբ աշխատանք տարւէր, ոչ թէ մեզ պատրաստէին չտալուն, ու յետոյ գաղտնիքը ասէին, բոլորս էլ ուզում էինք տայինք:
Փետրւարի 16-ը ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչեանի ծննդեան օրն էր: Արցախի պատմութեան շրջադարձային փուլում երկրի ղեկավարութիւնը ստանձնած յայտնի հասարակական-քաղաքական գործիչ, գիտնական Արթուր Մկրտչեանն փետրւարի 16-ին կը դառնար 62 տարեկան: Ի՞նչն է սխալ հունով ընթացել, որո՞նք են մեր հիմնական բացթողումները, այս հարցերն են յուզում այսօր նրա շիրիմին այցելածներին: Նրա յուշաքար-գերեզմանին յարգանքի տուրք են մատուցել հարազատները, ԱՀ ԱԺ պատգամաւորներ, ՀՅԴ անդամներ:
Խնդիրը հետեւեալն էր. անընդհատ խօսւում էր 5+2-ի հետ կապւած, այսինքն՝ 5 շրջանների յանձնման տարբերակ, որ պէտք է քննարկւէր, եւ հնարաւոր տարբերակ, որ էդ 2 շրջանը մնար: Բայց էդ ամենի հիմքում դրւած էր Արցախի Հանրապետութեան կարգավիճակի հարցը: Ոչ թէ Արցախը նւիրելու, այլ կարգավիճակի, անվտանգութեան երաշխիքների հարցը:
France TV-ն իր «Chrétiens orientaux» (Արեւելեան քրիստոնեաները) հաղորդաշարերի շրջանակներում այս անգամ ներկայացրել է Իրանում գտնւող հայկական երեք վանքերի մասին ծաւալուն ռեպորտաժ-ֆիլմը։
Ռուս լրագրող, Մոսկւայի քաղաքային դումայի պատգամաւոր Անդրէյ Մեդւեդեւը ահազանգում է, որ մի քանի օր առաջ ցանցում յայտնւել են Ղրիմից լուսանկարներ՝ ռուսաստանցիներին սպանելու քողարկւած՝ պանթուրքիստական կոչով: