Հա

Հասարակական

Items filtered by date: Կիրակի, 25 Ապրիլի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Կիրակի, 25 Ապրիլի 2021 15:00

25 ապրիլի 2021

Published in PDF

Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցը նշւեց Թեհրանի հայոց թեմում, սակայն երկրորդ տարին լինելով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, սահմանափակ թւով հայորդիների մասնակցութեամբ:

Published in Թեհրան

Նշելով, որ մեր երկրում կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման դէպքեր դեռեւս չեն արձանագրւել, Առողջապահութեան նախարարութեան մամլոյ խօսնակն, այնուամենայնիւ, զգուշացրել է դրա հնարաւոր յայտնաբերման հաւանականութեան մասին:

Published in Իրան

Ուրբաթ, 2021 թ. ապրիլ 23-ի երեկոյեան, համացանցային էջերում տեղադրւեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ու Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի պատգամները։ 

Published in Նոր Ջուղա

 

Շաբաթ, 24 ապրիի 2021 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի զաւակները Թաւրիզում եւ Ուրմիայում, պահանջատիրութեան խոր զգացմամբ եւ ազգասիրութեան ապրումներով յիշեցին Հայոց Ցեղասպանութեան սրբացեալ նահատակներին, ոգեկոչելով նրանց յիշատակը եւ ամրապնդելով իրենց հաւատքը շուտափոյթ արդարութեան ու հատուցման նկատմամբ:

Published in Ատրպատական

Հայ ժողովուրդի լիակատար ոչնչացումն ու հայաջնջումը Թուրքիոյ իրերայաջորդ վարչակարգերու կողմէ կանխամտածուած ու ծրագրուած ռազմաքաղաքական հայեցակարգ է, որ ժամականակի տարբեր հանգրուաններուն գործադրուած է հայ ցեղը զանգուածային սպանդի ենթարկելու յաջորդական արարներով. 1894-1896 Համիտեան կոտորածներով, 1909 թ. Ատանայի ջարդով, 1915-1923 թ. Հայոց ցեղասպանութեամբ, 1918 թ. Պաքուի հայերի կոտորածով, 1920 թ. Շուշիի ջարդերով, 1988 թ. Պաքուի, Սումկայիթի եւ Գանձակի հայութեան ջարդերով, 1992 Մարաղայի կոտորածով։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում անդրադառնում է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի յայտարարութեանը։

Երէկ՝ ապրիլի 24-ին, որը Ֆրանսիայում 2019 թւականից ի վեր նշւում է որպէս 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Փարիզում Կոմիտասի արձանի մօտ յարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին։

Published in Սփիւռք

«Լուրեր.com»-ը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակութեան օրւան ընդառաջ զրուցել է Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանի հետ:

Ամերիկացի վերլուծաբան, գրող Դեւիդ Սաթերի խօսքով՝ Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օրը ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի կողմից «Ցեղասպանութիւն» եզրոյթի օգտագործումն ու պատմական փաստի ճանաչումն ընդգծում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահինը տարբերւում է Դոնալդ Թրամփի վարչակազմից․ ներկայինը կարեւորում է մարդու իրաւունքների պաշտպանութիւնը եւ ընդգծում է դա։

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։