Հա

Հասարակական

Items filtered by date: Երեքշաբթի, 25 Մայիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ներքին գործերի նախարարութիւնը հրապարակել է Պահապանների խորհրդի կողմից հաստատւած 13-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների ցուցակը։

Published in Իրան

Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ եւ չի եղել համանախագահների կողմից որեւէ առաջարկ, որն ընդունէր Ադրբեջանը եւ մերժէր Հայաստանը, սա փաստ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին՝ արդեօ՞ք ինքը «ոչմիթիզականութեան ու առաւելապաշտութեան կրող է», ինչպէս նրան որակում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը։

Իրարից տարբեր գաղափարախօսութիւն ունեցող քաղաքական ուժերը, եթէ մէկ ցուցակով մասնակցէին ընտրութեան, այդ միաւորումը չէր ստացւելու. Ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ ընդդիմութիւնը միասնական չեղաւ, եւ երբ յայտարարւեց արտահերթ ընտրութիւն, բոլորը գնացին Փաշինեանի խաղի կանոններով, այսինքն՝ պատրաստւում են ընտրութիւնների։ 

Երեքշաբթի, 25 Մայիսի 2021 14:00

25 մայիսի 2021

Published in PDF

Մեր նախընտրական պլատֆորմը երկրի զարգացման մանրամասն ծրագիրն է, որ առաջիկայ օրերին կը ներկայացնենք՝ ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թէ՝ իշխող թիմը պոպուլիզմին տուրք կը տայ եւ ատելութեան քարոզ կը տանի ընտրապայքարի ժամանակ, եւ «Հայաստան» դաշինքի սոլիդ ծրագրերը հնարաւոր է տեղ չհասնեն։

Սիւնիքում իրավիճակը շարունակում է մնալ ստաբիլ լարւած, ու եթէ մի քիչ էլ այսպէս մնայ, կարծում եմ, սիւնեցիները կը սկսեն համակերպւել, որ մեր տարածքում, մի քանի կմ հեռաւորութեան վրայ տեղաբաշխւած են Ադրբեջանի զինւած ուժերը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսին յայտարարեց «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ, Սիւնիքի նախկին մարզպետ Վահէ Յակոբեանը։

Չպիտի տպաւորութիւն թողնես, որ կարելի է քեզ հետ նմանատիպ ձեւով վարւել։ Եթէ քո քայլերով, յայտարարութիւններով ու քո քաղաքականութեամբ այդպիսի տպաւորութիւն թողնում ես, դու ունենալու ես այդպիսի խնդիրներ։ Եւ քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն Հայաստանից որոշ հարցերի շուրջ, լրացուցիչ զիջումների, ապա նման լարւածութեան օջախներ ստեղծելու են, գործադրելու են լրացուցիչ ճնշում՝ իրենց նպատակին հասնելու համար,- «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, յայտարարեց դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

Երեքշաբթի, 25 Մայիսի 2021 13:05

Հակադիր երկու պատկեր, հազար ափսոսանք

Դժբախտաբար, աշխարհը միայն ուժի լեզուէն կը հասկնայ։

30 տարի պաղեստինցիք քարերով դէմ դրին թշնամիին եւ արդիւնքը եղաւ այն, որ Իսրայէլ նախ Այսրյորդանանը եւ ապա Կոլանը կցեց իրեն, մայրաքաղաքը Թել Աւիւէն Երուսաղէմ փոխադրեց եւ բնակեցման իր վայրերը բազմացուց՝ աշխարհի անտարբեր աչքերուն դիմաց։

Ոստիկանութեան, զինւորական ոստիկանութեան, քրէակատարողական ծառայութեան եւ այլ ուժային եւ իրաւապահ կառոյցների պահեստազօրի մօտ 80 սպաներ համատեղ յայտարարութեամբ են հանդէս եկել։

Որոշ պաշտօնեաներ ու հանրային գործիչներ վերջին օրերին ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգաւոր յայտարարութիւններ, խօսում են մեխանիկական մօտեցումներով՝ յղումներ անելով պարզապէս ինչ որ քարտէզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը: 

Էջ 1, 4-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։