Հա

Հասարակական

Items filtered by date: Հինգշաբթի, 03 Յունիսի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը այսօր՝ յունիսի 3-ին, Իջեւան քաղաքում հանդիպել են Տաւուշի մարզի բնակիչների եւ «Հայաստան» դաշինքի մարզային շտաբների ներկայացուցիչների հետ։

Թուրքագէտ, ադրբեջանագէտ Վարուժան Գեղամեանը վերլուծել է թուրք-ադրբեջանական լրահոսն ու եզրակացրել, որ Սիւնիքով թուրքական միջանցքն օրակարգում է:

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը 168.am-ի հետ զրոյցում նշեց, որ Նիկոլ Փաշինեանի եւ իրեն ենթակայ «մամուլի» տարածած լրատւութիւնը՝ ֆրանսահայ համայնքի հետ նրա յունիսի 1-ի հանդիպման մասին, չի արտացոլում հանդիպման իրական պատկերը:

«Ուր էլ գնան, գտնել-բերելու ենք․ այդ առումով հանգիստ եղէք»։ Այս մասին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգաւիթ վարչական շրջանների քաղաքացիների ու «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչներ հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխաւորող Ռոբերտ Քոչարեանը՝ պատասխանելով հարցին, թէ ի՞նչ էք անելու, որպէսզի դաւաճանների ելքը երկրից արգելւի:

ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի կարծիքով՝ Հայաստանի այսպէս կոչւած «ղեկավարը» միայն վարկաբեկում է ազգն ու պետութիւնը: «Դեռեւս նոյեմբերից Արտաքին գործոց նախարարութեան պատասխանատուները բառիս բուն իմաստով կրակն էին ընկել այս՝ Նիկոլ Փաշինեան կոչւող պատուհասի ձեռքից: Նրա ապաշնորհ ու կասկածելի ղեկավարման արդիւնքում, Հայաստանի անփառունակ պարտութեան եւ Փաշինեանի թաքուն ու գաղտնաբար ստորագրած համաձայնագրի ցնցիչ պայմաններում, ուրիշ ելք չէր մնացել ԱԳՆ ղեկավարութեանը՝ քան հրաժարւելը»,- «Ալիք» օրաթերթի հետ զրոյցում ասաց պարոն Բաղումեանը:

Հինգշաբթի, 03 Յունիսի 2021 14:00

3 յունիսի 2021

Published in PDF

Անհրաժեշտ է, որ Հայաստանի մէջ ձեւաւորուի թէ օրէնսդիր, թէ գործադիր իշխանութիւններ, որոնք իսկապէս կը վերադարձնեն Հայաստանի համար ազգային գաղափարախօսութիւնը, կը հզօրացնեն Հայկական բանակը, կը ստեղծեն Հայաստանի մէջ զարգացման հնարաւորութիւններ, լուրջ բանակացութիւններ կը վարեն Արցախեան ճակատի վրայ եւ նաեւ կը փորձեն վերացնել այն բոլոր արգելքները, որոնք դրուած են երկքաղաքացիութիւն ունեցող սփիւռքահայերուն դիմաց… 

Աբովեանի սահմռկեցուցիչ կադրերը փոխում են քարոզարշաւի տրամաբանութիւնը։ Մենք պէտք է հասկանանք, որ իրականում այսօր պարկերի մէջ յատակին նետւած է հայ ժողովուրդը եւ մեր պետութիւնը։

Իսկ ո՞ւր են հայկական բանակը, ոստիկանութիւնը, ազգային անվտանգութիւնը... եւ վերջապէս պաշտօնակատար կոչեցեալը։ Այո՛, նա թքած ունի այս ամենի վրայ, մեր զոհերի, գերիների ճակատագրերը նրան բացարձակապէս չեն յուզում, իսկ զոհւածների անարգւած մասունքնե՞րը: 

Յունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգեւորականաց պատւիրակութեան ուղեկցութեամբ հայրապետական այցով մեկնել է Սիւնիքի մարզ, որից յետոյ կուղեւորւի Արցախ:

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։