MENU
Ուրախութեամբ յայտնում ենք, որ երկարատեւ դադարից յետոյ, Մշակութային յանձնախմբի ջանքերով կրկին իր աշխատանքը սկսեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախումբը՝ համալրւած նոր անդամներով:
Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէիյիսիի գլխաւորած պատւիրակութիւնն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Ասիական երկրների միջեւ փոխվստահութեան եւ գործողութիւնների համաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Ղազախստան:
Թուրքիային 40 միաւոր ամերիկեան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միաւոր արդէն առկայ կործանիչների արդիականացման հարցը շարունակւում է ակտիւօրէն քննարկւել ԱՄՆ-ի Կոնգրեսում:
Արցախի համար ընդունելի չէ Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ համայնք ձեւակերպումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայեանն՝ անդրադառնալով «Силовики» տելեգրամեան ալիքի հրապարակած փաստաթղթին, որն ըստ այդ հրապարակման, Պրահայում դարձել է Փաշինեանի, Ալիեւի եւ Էրդողանի միջեւ առանցքային խօսակցութեան թեմա, եւ այդ փաստաթղթի կէտերից մէկով՝ Ադրբեջանի կառավարութիւնը կառաջադրի ներկայացուցիչ, ով Լեռնային Ղարաբաղի հայկական էթնիկ համայնքի կողմից նշանակւած ներկայացուցչի հետ կաշխատի Ղարաբաղի բնակիչների իրաւունքների եւ անվտանգութեան քննարկումեր անցկացնելու համար։
«Հիւսիսային հոսք 1» եւ «Հիւսիսային հոսք 2» մայրուղային գազատարների վրայ յարձակումները կազմակերպւում են նրանց կողմից, որոնք արդէն դիմել են նման դիւերսիաների եւ բռնւել, բայց մնացել են անպատիժ. մէկը, ով ուզում է խզել Եւրոպայի կապերը Ռուսաստանի հետ եւ «իր ձեռքը վերցնել շուկան»: Այս մասին յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Չեխիայի մայրաքաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ հանդիպման մանրամասներ է յայտնել թուրքական Al Monitor-ը։ Գրում է Yerkir.am-ը: