MENU
Թուրքիան միջանցքի հարցում առաջին անգամ յստակ ու հրապարակային յայտարարութիւն արեց՝ յստակեցնելով, թէ իրենց պատկերացմամբ՝ այդ ճանապարհն ինչպիսի կարգավիճակ պէտք է ունենայ: Սա կարեւոր է, քանի որ մէկ բան է՝ ենթադրել, որ կայ նման նպատակ, մէկ այլ բան է՝ ունենալ պաշտօնական յայտարարութիւն»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս արեւելագէտ Ալեքսէյ Մալաշենկոն՝ անդրադառնալով նախօրէին Թուրքիայի արտգործնախարարի արած յայտարարութիւններին:
Զապորոժիէի ԱԷԿ-ի էներգամատակարարումն արտաքին գծով վերականգնւել է: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հոկտեմբերի 18-ին ասւում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայէլ Գրոսիի յայտարարութեան մէջ:
Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022թ. հոկտեմբերի 21-ից կը ցուցադրւի Ամերիկայի Միացեալ Նահանգների ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագոյն քաղաքներում՝ Գլենդէլ, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն եւ այլն։
«Թաթոյեան» հիմնադրամի եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան տարածաշրջանի համատեղ ջանքերով «Google Maps» եւ «Google Earth» յաւելւածներից հեռացւել են ՀՀ Սիւնիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներէն տարբերակները «Google» ընկերութեան հետ աշխատանքի արդիւնքում «Թաթոյեան» հիմնադրամին եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան տարածաշրջանի համատեղ ուժերով յաջողւել է «Google Maps» եւ «Google Earth» յաւելւածներից հեռացնել ՀՀ Սիւնիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներէն տարբերակները։
ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել է Ուկրայինայի պատերազմին ռազմական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին յայտարարութիւնները:
Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բոլոր քաղաքական խմբերի շուրջ 50 պատգամաւորներ ստորագրել են գրաւոր հռչակագիր՝ պահանջելով անյապաղ եւ անվերապահօրէն դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ անյապաղ հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին։
Սեպտեմբերի 15-30-ը Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը եւ ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Յովհաննիսեանը գտնւում էին ԱՄՆ-ում: Արցախի պաշտօնեաները բաւականին յագեցած այց են ունեցել, որի մանրամասների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Լեռնիկ Յովհաննիսեանի հետ:
Ալբանիայի Դիւրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եւրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնութիւնում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակեանը նւաճել է չեմպիոնի տիտղոսը: 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցել է 301 կգ:
ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը երէկ՝ հոկտեմբերի 17-ին, Պակիստանի վարչապետի Աֆղանստանի հարցով յատուկ յանձնակատարի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Աֆղանստանի վերաբերեալ Թեհրանի բանաձեւի կատարմանը հետեւելը կարող է վերացնել Աֆղանստանի եւ տարածաշրջանի անվտանգութեան սպառնալիքները եւ ընդլայնել Աֆղանստանի խաղաղութեան, կայունութեան եւ զարգացման դաշտերը:
Մենք օգտւեցինք ընձեռւած հնարաւորութիւնից եւ ԱՄՆ-ից պատւիրակութեան հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցինք տարածաշրջանում առկայ իրավիճակի վերաբերեալ ընդդիմութեան տեսլականը. Ազգային ժողովում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։