Հա

Հասարակական

Items filtered by date: Կիրակի, 02 Հոկտեմբերի 2022 - Ալիք օրաթեռթ

Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատէրերի կողմից շարունակաբար տարածւող մի շարք տեսանիւթեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական յանցագործութիւնների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանութիւնների, հայ զինծառայողների, այդ թւում` կանանց խոշտանգման եւ դիերի պղծման դէպքերի մասին։ Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն` անդրադառնալով այսօր սոցիալական կայքերում տարածւող այն տեսանիւթին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզէն հայ զինծառայողներին: 

Քաղաքական իրապաշտութիւնը ենթադրում է նաեւ առարկայական լինել անցեալի քաղաքական իրադարձութիւնները մեկնաբանելիս: Ցաւօք, մենք դա չտեսանք առաջին նախագահի վերջին հարցազրոյցի ժամանակ եւ փորձենք համեստաբար որոշ դիտարկումներ անել:

Երէկ՝ հոկտեմբերի 1-ին նախագահականում կայացել է երկրի եռեակ իշխանութիւնների՝ գորածդիր, օրէնսդիր եւ դատական ատեանների նախագահների հանդիպումը:

Published in Դիտանկիւն

«Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եւ այդ զաւթողական քաղաքականութիւնը սկսւել է Նիկոլ Փաշինեանի իշխանության գալուց կէս տարի անց»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց կենսաբանական գիտութիւնների թեկնածու Յակոբ Սանասաարեանը։

Կիրակի, 02 Հոկտեմբերի 2022 13:30

2 հոկտեմբերի 2022

Published in PDF

Այս իշխանութիւնը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք եւ իր տեսակով խեղճ է, թոյլ ու պարտւող, սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։ Գիտենք, թէ ինչպէս է դա նոյնկերպ դրսեւորւում տղայական յարաբերութիւններում։ Փաշինեանն իբրեւ տղայ միշտ եղել է ճնշւած, թոյլ, անտեսւած, հոգում կուտակել է չարութիւն ու վրէժ, իսկ դա թոյլերն են կուտակում, հիմա էլ նրան մեծ հնարաւորութիւններ են տրւել, եւ նա դրսեւորում է նոյն վարքը։

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ Ժնեւում սպասւող բանակցութիւնները բարդ են լինելու, քանի որ սեպտեմբերեան ռազմական բռնկմամբ խախտւեց այն դիւանագիտական տրամաբանութիւնը, որը հաստատւել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ։

Published in Միջազգային

ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականութեանը, սակայն կարծում է, որ դրա ընդլայնման մասին որոշումը պէտք է կայացնեն դաշինքի բոլոր երկրները, շաբաթ օրը յայտարարել է ԱՄՆ պաշտպանութեան նախարար Լլոյդ Օսթինը` մեկնաբանելով Կիեւի՝ ՆԱՏՕ արագացւած մուտքի դիմումը:

Published in Միջազգային

Նիկոլ Փաշինեանը բացում է խաղաքարտերը։ Մենք այսօր առնչւում ենք փաստի հետ, որ նա ձեռքերը լւանում է Արցախի խնդրից։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Հանրային ՀԸ-ին տւած հարցազրոյցում արած յայտարարութեանը, թէ ԼՂ խնդրի շահառուն ԼՂ ժողովուրդն է՝ իր ընտրւած ներկայացուցիչների միջոցով, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմեանց սահմանները։

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։