Հա

Հասարակական

Items filtered by date: Երկուշաբթի, 18 Ապրիլի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երկուշաբթի, 18 Ապրիլի 2022 14:20

18 ապրիլի 2022

Published in PDF

Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը երէկ նշւեց համայն Քրիստոնեայ աշխարհում, եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին եւս շուքով նշեց տօնը: Իրանահայ համայնքի երեք թեմերի բոլոր եկեղեցիներում օրւայ առիթով մատուցւեց ս. պատարագ: Թեհրանի հայոց թեմում եւս հակառակ նախորդ երկու տարիներին, որ կորոնայի համաճարակի պատճառով եկեղեցական արարողութիւնները դռնփակ էին, այս տարի մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ եկեղեցիներում մատուցւեց ս. պատարագ եւ բոլոր միութիւններում եւս աւանդական հաւկթախաղ էր կազմակերպւել:

Published in Համայնք

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը, անդրադառնալով Արցախում տիրող վիճակին, ասել է, որ կաթողիկոսութիւնը չի կարող անտարբեր եւ լուռ մնալ, եւ յայտարարել, որ Արցախի անկախութիւնը սակարկութեան առարկայ չի կարող լինել: Այդ մասին կաթողիկոսը խօսել է ապրիլի 17-ին Անթիլիասի Մայրավանքում սուրբ Յարութեան տօնի պատարագի իր պատգամում։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախաձեռնութեամբ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խատատրեանը ապրիլի 3-ին հանդիպել է Կալիֆորնիացի օրէնսդիր Քրիս Հոլդէնի հետ եւ քննարկել Արցախին, Սիւնիքին, առհասարակ Հայաստանի անվտանգութեանը, ինչպէս նաեւ Կալիֆորնիայի հայ համայնքին առնչւող հարցեր։

Published in Հայ Դատ

Մասնակցի՛ր համահայկական ջահերով երթին։

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր առաւօտեան Բանակի օրւայ առիթով կայացած բանակի շքերթի ընթացքում իր ելոյթի ժամանակ նշել է, որ Իրանը մշտապէս դիտարկում է սիոնիստական ռեժիմի թէկուզ տեղաշարժերը, եւ չի վրիպում թէկուզ, ամենափոքր ակտիւութիւնը:

Published in Իրան
Երկուշաբթի, 18 Ապրիլի 2022 12:29

Տիգրան Մե՞ծ, թէ՞ Վեստ Սարգիս

Կարելի էր ուշադրութիւն չդարձնել ԱԺ քպ-ական ոմն պատգամաւորի կողմից Տիգրան Մեծին քննադատող խօսքերին, եթէ․․․Եթէ սա պատահական խօսք լինէր։ Սակայն պարզւում է, որ մեր դպրոցներում նոյնպէս պատմութեան դասերին, վաղուց Տիգրան Մեծը քննարկման թեմա է դարձել։ Այստեղ խօսքը չի գնում, այսպէս կոչւած քննադատական մտքի զարգացման մասին։ Ողջ, «քննարկումն» ուղղորդւում է ուսուցիչների կողմից, որոնք էլ համապատասխան վերապատրաստումներ են անցել։ Ուսուցիչներն ուղղորդում եւ խրախուսում են, այն ուղղութիւնը, որ Տիգրան Մեծը բացասական ազդեցութիւն է թողել հայ ժողովրդի մտածողութեան վրայ, իր նւաճողական քաղաքականութեամբ, դաժանութեամբ, նաեւ հարեւանների հետ թշնամանալով։ Եթէ սրան գումարենք, որ շատ «առաջադէմներ» Գարեգին Նժդեհին անւանում են ֆաշիստ, սա արդէն աւելի քան մտահոգիչ է։

«Դրօշակ»-ի ընթերցողն այսօրւանից համացանցում կարող է գտնել պաշտօնաթերթի չորրորդ համարը։ Ապրիլեան համարի հրապարակումները հիմնականում նւիրւած են ցեղասպանութեան թեմային։

Հրաշափառ Յարութեան տօնը, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւելու տօնն է համայն քրիստոնեայ աշխարհի համար: Քրիստոսի փոքրիկ հօտը եւս Ատրպատականի հայոց թեմում, ուրախակից դարձաւ քրիստոնեայ աշխարհին, կիրակի 17 ապրիլի 2022 թ.-ի առաւօտեան, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում մատուցւած սուրբ պատարագներով:

Published in Ատրպատական

Իւրաքանչիւր հայի պարտականութիւնն է միանալ այս պայքարին, դիմադրել, թոյլ չտալ, որ այս իշխանութիւնները կուրօրէն Հայաստանը մտցնեն թուրք-ադրբեջանական խաբկանքի, խորամանկութեան մէջ եւ Արցախը տանեն հայաթափման, ադրբեջանականացման, Հայաստանը տանեն թրքացման: Այս մասին Ազատութեան հրապարակում յայտարարել է Պաշտպանութեան նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։ Գրում է «News.am»-ը:

Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։