Հա

Հասարակական

Items filtered by date: Հինգշաբթի, 07 Ապրիլի 2022 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Հինգշաբթի, 07 Ապրիլի 2022 13:30

7 ապրիլի 2022

Published in PDF
Հինգշաբթի, 07 Ապրիլի 2022 12:20

Տօն Աւետման Ս. Աստւածածնի

Մեր եկեղեցու տօների շարանում, յատկապէս Աստւածամօր նւիրւած տօների մէջ, ամենից խորն ու իմաստալիցը, այլեւ յուսադրիչն ու նոր կեանքի հեռանկարը պարզող տօնը Աստւածածնայ Աւետման տօնն է։ Մի տօն, որ պատւանդանը պիտի լինէր տօների տօնին՝ Աստւածայայտնութեան, այլ խօսքով Քրիստոսի ծննդեան։

Published in Հասարակական

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը շնորհաւել է ապրիլի 7-ի՝ Հայ մայրերի օրւայ առիթով:

Published in Հասարակական

Նախօրէին Ազատութեան հրապարակում կայացած հանրահաւաքը լուրջ քաղաքական իրողութիւնների արձանագրում էր։ Այդ իրողութիւնները ոչ այնքան հանրահաւաքի հարթակում էին, որքան հէնց հրապարակում՝ մասնակիցների շարքերում, նրանց քանակական ու որակական ներկայութեան հարթութիւնում։ Հանրահաւաքն իրականում այն մասին էր, որ հասարակութեան մէջ կայ զգալի առողջ հատւած, որը եթէ ոչ՝ քաղաքական, ապա՝ առնւազն մարդկային ու ազգային արժանապատւութեան տիրոյթում անհամաձայն է այսօրւայ իրավիճակի հետ։ 

Հինգշաբթի, 07 Ապրիլի 2022 12:00

Շնորհաւոր հայ մայրերի տօնը

Published in Օրւայ նկար

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով այս հանդիպման ու առհասարակ Արցախի ու Հայաստանի շուրջ սպասւող զարգացումների մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանը կարծիք յայտնեց՝ Նիկոլ Փաշինեանը թուրք-ադրբեջանական տանդեմից առաջ է ընկել ու բաւարարում է այդ տանդեմի կողմից իր առաջ դրւած ոչ հայանպաստ բոլոր պահանջները, ուստի, արդէն իսկ տեսանելի է՝ այս իշխանութիւնը եւրոպական կառոյցների միջնորդութեամբ գնում է Ռուսաստանի ազդեցութիւնն այս տարածաշրջանում բացառելու ճանապարհով՝ հիմքում դնելով օր առաջ իր համար բեռ համարւող Արցախից ազատւելու հարցը։

Եւրոխորհրդարանի պատգամաւորներ՝ Լուկաս Ֆուրլասի եւ Ֆրանսուա-Քսաւյէ Բելամիի նախաձեռնութեամբ 43 Եւրոպատգամաւոր բոլոր գլխաւոր քաղաքական խմբակցութիւններից նամակ է յղել Եւրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշէլին եւ Եւրոպայի Արտաքին գործողութիւնների ծառայութեան Բարձր Ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլին՝ Բրիւսէլում Փաշինեան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ։

Published in Միջազգային

Սիրելի՛ ՀԱՅ մարդ

Իշխանափոխութիւնից յետոյ՝ նախորդ չորս տարիներին հանրային առաջնահերթ կարեւորութեան օրակարգ դարձան անկախութիւնը, մեր հայրենիքը եւ սեփական հայրենիքում ապրելու մեր անքակտելի իրաւունքը պաշտպանելու կենսական խնդիրները։

Ընդդիմութիւնն Արցախի դրօշը ներկայացնում է որպէս այն քաղաքական դիրքորոշումը, որը տւեալ պարագայում ընդդիմութիւնն ունի որպէս հիմնարար կէտ, որը «կարմիր գիծ» է իրենց համար եւ, տեսականօրէն, «կարմիր գիծ» է նաեւ կառավարութեան համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԱՊՀ երկրների ինստիուտի հայկական մասնաճիւղի տնօրէն Ալեքսանդր Մարգարովը։

Իրանահայ ճանաչւած մրցավար Թալին Թահմասեանը արժանացել է Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի յատուկ գնահատականի:

Published in Մարզական
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։