Հա

Հասարակական

Այսօր՝ օգոստոսի 31-ի առաւօտեան Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանի, Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի եւ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի ձեռամբ Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցում տեղի է ունեցել Իրանի 53-րդ համահայկական խաղերի 3-րդ ջահի օրհնութեան արարողութիւնը:

Published in Մարզական

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի եւ Կեդրոնական կոմիտէի անդամ Պարոյր Տէր Ղուկասեան այցելեցին բանակի հրամանատար զօր. Ժոզեֆ Աունի, որուն հետ քննարկեցին երկրի ընդհանուր կացութիւնը եւ յառաջիկայ զարգացումները:

Published in Սփիւռք

Արցախի ներքին գործերի նախարարութիւնն իրազեկում է, որ Արցախի Հանրապետութիւնից դէպի Հայաստանի Հանրապետութիւն եւ հակառակ ուղղութեամբ երթեւեկութիւնն արդէն իրականացւում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:

Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022 14:00

31 օգոստոսի 2022

Published in PDF

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանի յօդւածը, որը հրապարակում ենք ամբողջութեամբ.

«ԱՄՆ դեսպանի Շուշի չայցելելը ամերիկեան շահերի դաշտից է, ոչ թէ հայկական: Ինչքան ամերիկեան ընկերութիւններ կան, որ այնտեղ ներդրումներ են արել, լոբբինգ են արել, որ հայկական բանաձեւերը չանցնեն, դա ի՞նչ էր: Ամերիկան գիտի իր գործիքակազմը: Մենք ենք սխալ հաշւարկների մէջ: Այս ամբողջ շաբաթը փորձում եմ լրահոսին հետեւել, եւ այսպիսի տպաւորութիւն է՝ վայ, ինչ լաւ է, էն մէկը մի բան կանի, միւսը կանի, մեր ոչ մի դիսկուրսում չկայ, թէ մենք ինչ պէտք է անենք»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հրապարակւել է թուրքագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանի վերլուծական յօդւածը, որը նւիրւած է Հայաստան-Թուրքիա հակամարտութեանն եւ ներկայիս կարգաւորման փորձերին:

Ներկայացնում ենք վերլուծութիւնն ամբողձութեամբ:

Յայտնի է՝ քաղաքականութեան մէջ պատահականութիւններ չեն լինում, եթէ անգամ լինում են, ապա օրինաչափութիւնները հաստատելու համար։ Անպատահականութիւն քաղաքականութիւնը նաեւ խորհրդանիշների զբաղմունք է, իսկ սիմւոլները մեծ նշանակութիւն ունեն յատկապէս արեւելեան ժողովուրդների, առանձնապէս՝ թուրքերի ու ադրբեջանցիների համար։ Ահա այս իրողութիւններում այսօր՝ օգոստոսի 31-ին, Բրիւսէլում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինեանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը։ Ասել, որ օրւայ ընտրութիւնը պատահական է, նշանակում է հերքել, որ այդ հանդիպումը քաղաքականութեան հետ կապ ունի։

Նախօրէին գրել էի, որ կառավարութիւնը, խախտելով ՀՀ օրէնսդրութիւնը, չի պատասխանել իմ ուղարկած պաշտօնական հարցմանը։ Տեղեկացնում եմ, որ մէկ այլ հարցմանս չի պատասխանել նաեւ ՀՀ նախագահի բարձր աթոռը զբաղեցնող նախկին ՀՀՇ-ականը։ Զարմանալի չէ․ թէ՛ կառավարութեանը, թէ՛ նախագահին նշանակել է մի մարդ, եւ ակնկալել, որ այդ երկու ինստիտուտները տարբեր վերաբերմունք կը ցուցաբերեին, անիրական էր։

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։