MENU
Արցախի Հանրապետութեան պետական հաստատութիւնները յունւարի 19-ից անցնում են յատուկ աշխատանքային ռեժիմի: Ադրբեջանի կողմից Հայաստանից դէպի Արցախ գազամատակարարման եւ էներգամատակարարման խափանման հետեւանքով հանրապետութիւնը յայտնւել է էներգետիկ ճգնաժամում:
Եւրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ յունւարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ յունւարի 18-ին կայացած քւէարկութեամբ, ընդունւեց «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականութեան իրականացում. 2022թ. տարեկան զեկոյց» (CFSP) բանաձեւը։
Արցախի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնը յայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դէպի Արցախ գազամատակարարման եւ էներգամատակարարման խափանման պատճառով, յունւարի 19-ից ժամանակաւորապէս կը դադարեցւի հանրակրթական ուսումնական հաստատութիւնների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների եւ նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւնների դասագործընթացը։
Իրանի Իսլամական Հանրապետութեան մայրաքաղաք Թեհրանը եւ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանը հռչակւեցին քոյր քաղաքներ։ Տեղեկութիւնը յայտնում է Երեւանի քաղաքապետ Հրաչեայ Սարգսեանը։
Յունւարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզւած հանգամանքներում հրդեհ է բռնկւել Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի տարածքում տեղակայւած ՀՀ ՊՆ N զօրամասի ինժեներասակրաւորային վաշտի կացարանում: