MENU
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հինգշաբթի, յունւարի 19-ի կէսօրին հեռախօսազրոյց է ունեցել Արցախի թեմի քաջարի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանէս Ս. եպս. Աբրահամեանի հետ եւ նրան փոխանցել իր եւ իր թեմի ողջ ժողովրդի ողջոյններն, զօրակցութիւնը եւ աղօթքը Արցախահայութեան խաղաղ ու անվտանգ կեցութեան համար: Ինչպէս փոխանցում են Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանից Վրթանէս Սրբազանը իր հերթին իր եւ ողջ արիասիրտ Արցախահայութեան ողջոյններն է փոխանցել առաջնորդ Սրբազանին եւ թեմի ողջ ժողովրդին:
Խոր ու դառնակսկիծ ցաւով տեղեկացանք ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան N զօրամասի ինժիներասակրաւորային վաշտի կացարանում բռնկւած հրդեհի հետեւանքով զոհւած 15 զինծառայողների եւ երեք վիրաւորների մասին:
Ցաւով տեղեկացանք յունւարի 19-ին, Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի տարածքում տեղակայւած զօրանոցի կացարանում բռնկւած հրդեհի պատճառով 15 զինծառայողի մահւան բօթը։
Սպիտակ տան դիմաց մի խումբ հայեր ցոյց անցկացրեցին ի աջակցութիւն Ադրբեջանի կողմից շրջափակւած Արցախի։ Այս մասին տեղեկանում ենք Հայկարամ Նահապետեանի ֆէյսբուքեան էջից։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարեանը մարզային իշխանութեան ներկայացուցիչների, Անի համայնքի ղեկավարի պաշտօնակատար Արման Սարիբեկեանի հետ այսօր ներկայ է գտնւել Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չէզոք գօտում գտնւող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու, նոր խաչի օծման արարողութեանը։
ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի դէմ արեւմուտքի մղած պատերազմի ի սկզբանէ դատապարտւած լինելու հանգամանքին:
2022 թւականի յունւար-նոյեմբերին Հայաստանում նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ 13.1 տոկոսով աճել է օճառի արտադրութիւնը։
Հայաստանն այլեւս բռնապետական երկիր է, որտեղ դասական իմաստով տիրում է մէկ մարդու անսահմանափակ իշխանութիւն: Ասել է թէ՝ այնպէս, ինչպէս, օրինակ՝ Պոլ Պոտի դիկտատուրան Կամբոջայում, կամ Պինաչետի միապետութիւնը՝ Չիլիում, բայց մէկ առանցքային տարբերութեամբ...Այս մասին ֆէյսբուքում գրել է Արցախի Հանրապետութեան ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթեանը:
Եւրոպական միութեան արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզէֆ Բորէլը պնդում է, որ Եւրոպային յաջողւել է լիովին յաղթահարել Ռուսաստանից էներգետիկ կախւածութիւնը։