Հա

Հասարակական

Այսօր Փաշինեանի ու նրա կառավարութեան ձախողումներից չենք խօսի: Դրանց մասին այնքան է գրւել ու խօսւել, որ արդէն ձանձրոյթի է վերածւել: Եւ յետոյ՝ իմաստ չկայ խօսել ու խօսել ձախողումներից, եթէ այդ ձախողումների մեղաւորներն ու բուն մեղաւորը հրաժարւում են ընդունել դրանք: Թքում ես երեսներին՝ ասում են անձրեւ է գալիս ու քշում իրենց ուզած ճանապարհով: Ուստի աւելի լաւ է խօսենք լուրջ թեմաներից:

«Ինչո՞վ բացատրել նիկոլականների հոգեկան ցնցումները: Մի՞թէ նրանք, որ ժողովրդի 70-80 տոկոսի քւէն ունեն, վախենում են իրենց իսկ պնդումներով՝ գոյութիւն չունեցած ընդդիմութեան համախմբումից: Ինչ-որ հաթաթաներ են տալիս, սպառնում հաշւեհարդարներով, վերջնականապէս մերժւելու եւ պատմութեան քաղաքական աղբամանում յայտնւելու տխուր հեռանկարներով: Ո՞ւմ մասին են նրանք խօսում, մի՞թէ այն ընդդիմութեան, որի համախմբումից հանկարծ վախեցել են:

Կիրակի, 08 Դեկտեմբերի 2019 13:40

Ինչո՞ւ Բրատիսլաւան ցնցեց Հայաստանը

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլաւայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը, որն անցկացւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրու Շոֆէրի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ: Նմանատիպ հաղորդագրութիւններ արցախեան խնդրի կարգաւորման այս երկարուձիգ ժամանակահատւածում շատ ենք լսել:

Արայիկ Յարութիւնեանի հրաժարականով, հասկանալի է, մեր երկրի պրոբլեմները չեն լուծւելու: Այս տեսանկիւնից Արայիկ Յարութիւնեանը բախտորոշ դերակատարութիւն չունի: Փոխարէնը Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը օդի ու ջրի պէս է անհրաժեշտ ՀՀ կառավարութեանը՝ իր ձախողումների թիւը մէկով պակասեցնելու համար:

Աներկբայ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, իսկ այնուհետեւ նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի նկատմամբ քրէական հետապնդումներ սկսելու մէջ անուրանալի է Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչների ներդրումը: Թեթեւակի յիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարեանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելու՝ ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւնը ողջունած միակ քաղաքական ուժը եղել է ՀԱԿ-ը, այդ նոյն ՀԱԿ-ն է կանգնած նաեւ փաստաբան Վահէ Գրիգորեանին ՍԴ գործուղելու եւ ՍԴ նախագահ «կարգելու» ծիծաղաշարժ իրողութեան հետեւում:

«Սասնայ ծռեր»-ի ակտիւութեան շրջանները, որքան էլ տարօրինակ է, համընկնում են Թուրքիայի եւ թուրքական տարրի ակտիւութեան շրջանների հետ:

Շաբաթ, 10 Օգոստոսի 2019 10:00

Վատ է, երբ BBC-ն է դատաւորը

BBC-ի աղմուկ հանած հրապարակումից յետոյ BBC-ում եւ, առհասարակ, աշխարհում, ոչինչ չի փոխւել: Ինչ փոխւեց՝ Հայաստանում փոխւեց, ինչ դեռ կը փոխւի՝ Հայաստանում է փոխւելու: Ցաւը մերն է, իսկ նրանք կեղծ բժիշկներ են ընդամենը, որ կարող են մեր մարմինը բզկտել այնքան ժամանակ, քանի դեռ թրթուրի պէս գունդուկծիկ չենք դարձել մեր մարմնի մէջ ատամի չոփիկի մխրճւելուց: BBC-ին վճարում ես, եւ նա բարեխիղճ ձեւով իր գործն է անում: Չվճարես՝ չի անի, քո կողմն էլ չի նայի:

Հինգշաբթի, 11 Յուլիսի 2019 09:30

Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կը սպանեմ

Պապին էլի անհանգիստ է: Չգիտեմ, նրան կամ ինչ-որ մոծակ է կծել, կամ վատ կանխազգացումներ ունի, որ կարճ ժամանակ անց պատասխան տալու հերթն իրեն է հասնելու: Մենք աւելի հաւանական ենք համարում երկրորդ տաբերակը, քանզի օրերս այդ մասին էր խօսում նաեւ ՀԱԿ-ի խօսնակ Արման Մուսինեանը, որ հիւրընկալւել էր Նւէր Մնացականեանի «Հոծ գիծ» հաղորդաշարին՝ «1in.am»-ի եթերում:

Մայիսի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իրեն իսկական քաղաքացի զգաց: Բայց ոչ սովորական քաղաքացի, այլ ՀՀ քաղաքացի` հպարտ, անվեհեր, պատրաստ` նորանոր խիզախումների եւ Հանրապետութեան առաջին հայրերի պատգամներն ու «յանձնարարականները» կատարելու: Նա, կարծում եմ, Սարդարապատի յուշահամալիրում իր ելոյթով վերջնականապէս թաղեց նաեւ ՀՀ օրհներգը, զինանշանը եւ դրօշը փոփոխութեան ենթարկելու կեղծ օրակարգերը: Քերթողահայր Խորենացին մի անգամ ասել է` թէեւ մենք ածու ենք փոքր, բայց մեզանում էլ յիշատակելու մեծ-մեծ գործեր կան: Համամիտ եմ պատմահօր հետ, բայց կուզենայի մի փոքրիկ յաւելում անել նրա այդ մտքին:

Հինգշաբթի, 30 Մայիսի 2019 10:10

Ցոյցերից գործի անցնելու ժամանակն է

Իմքայլականներն այս օրերին ամէն կերպ փորձում են արդարացնել ՀՀ վարչապետի կոչով դատարանները շրջափակելու հակասահմանադրական գործողութիւնները, որոնք արժանի գնահատական ստացան թէ՛ իրաւաբանների, թէ՛ տարբեր քաղաքական ուժերի եւ թէ՛ առողջ մտածողութեամբ առաջնորդւող հասարակական շրջանակների կողմից: Ընդհուպ` «Իմ քայլը» դաշինքում եւս եղան տարաձայնութիւններ այս կապակցութեամբ, սակայն բարձրաձայնել դրանց մասին ոչ ոք չհամարձակւեց:

Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։