MENU
«Թեհրան նահանգում կորոնավիրուսի տարածւածութեան մակարդակը մտահոգութեան առիթ է տալիս»,- այս մասին յայտարարել է Կորոանվիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին:
Արցախեան հակամարտութեան վերսկսման առաջին իսկ օրը Իրանի ԱԳՆ խօսնակը հանդէս եկաւ կողմերի միջեւ խաղաղութիւն հաստատելու գործընթացին սատարելու յայտարարութեամբ: Իսկ նոյն օրը դոկտ. Զարիֆը հեռախօսազրոյց է ունեցել Երեւանի եւ Բաքւի իր գործընկերների հետ եւ պատրաստակամութիւն յայտնել կողմերին օգնելու խնդրի լուծման գործում: Այս կապակցութեամբ Թեհրանում Բաքւի դեսպանը «Թասնիմ» լրատւական գործակալութեան հարցին պաասխանելով հաստատել է, որ ծաւալւած հակամարտութեան նախայարձակը իր պատկան երկիրն է, որով նպատակ ունի հայկական կողմի թիրախից դուրս բերելու բնակելի տարածքները:
Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի ղեկավար դոկտ. Ալիռեզա Զալին, երէկ սեպտեբերի 14-ին մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է, որ համավարակի տարածման տեմպերը Թեհրան նահանգում աւելանում են:
Երէկ՝ երեկոյեան Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսին ժամանել է Թեհրան՝ նախապէս նախանշւած ծրագրի շրջանակում, հանդիպելու մեր երկրի պաշտօնեաների հետ:
Թեհրան նահանգում կորոնավիրուսի հետեւանքով հիւանդանոցներ դիմելիութեան թւի նւազում է նկատւում: Այս մասին յայտարարել է Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին, այնուամենայնիւ՝ յաւելելով, որ Թեհրան նահանգը, դեռեւս շարունակում է գտնւել կորոնավիրուսի տարածւածութեան կարմիր ռիսկային գօտում:
«Արմենիա Էյրւէյզ» աւիաընկերութիւնն օգոստոսի 25-ից սկսում է թռիչքները Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ:
Թեհրան նահանգում կորոնավիրուսով վարակւածների կայուն ծանր իրավիճակում գտնւող բուժառուների թիւն աճել է:
Կորոնավիրուսով պայմանաւորւած Թեհրան նահանգը չի փակւի: Այս մասին այսօր՝ յուլիսի 30-ին ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ընթացքում յայտարարել է կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի շտաբի անդամ Իսա Ֆարհադին:
Թեհրանը կորոնավիրուսի տարածման կենտրոն է դարձել: Այս մասին յայտարարել է առողջապահութեան նախարարի տեղակալ դոկտ. Իրաջ Հարիրչին՝ անդրադառնալով երկրում եւ Թեհրան նահանգում COVID-19 համավարակի տարածւածութեան վիճակագրական վերջին տւեալներին:
«Թեհրանում մէկ շաբաթւայ ընթացքում երրորդ անգամ արձանագրւել է կորոնավիրուսից մահացութեան նոր ռեկորդ»,- այս մասին երէկ՝ յուլիսի 28-ին յայտարարել է Առողջապահութեան նախարարութեան խօսնակ Սիմասադաթ Լարին՝ յաւելելով, որ Իրանում կորոնավիրուսի հետեւանքով վերջին 24 ժամւայ ընթացքում մահացել է 235 մարդ: