Հա

Հասարակական

Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան 15 յունիսին Շուշիի մէջ իր ազրպէյճանցի պաշտօնակից Իլհամ Ալիեւի հետ ստորագրեց Կարսի համաձայնագիրին վրայ հիմնուած եւ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ յստակ կէտեր բովանդակող Շուշիի հռչակագիրը:

Published in Միջազգային

Լրագրող Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, թէ Թուրքիայի դրօշ այրող դաշնակցականները իրենց սխալ քւէարկութեամբ յունիսի 20-ից յետոյ այրելու են հէնց ՀՅԴ-ի դրօշը։

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանն անդրադարձել է Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հռչակագրին:

Չորեքշաբթի, 16 Յունիսի 2021 11:10

Ալիեւը պարել է Շուշիում

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ադրբեջանի կողմից օկուպացւած Արցախի Շուշիի շրջանում գտնւող Ջդրդուզում (Կատարոտ կամ Ջդրդուզ կոչւող դաշտավայրը գտնւում է Շուշի քաղաքի եզրին) ներկայացւել է պարային ծրագիր, որին միացել է նաեւ Ալիեւը: Կարճ ժամանակ անց նա պարելու է հրաւիրել նաեւ ներկայ գտնւող հիւրերին:

Published in Միջազգային

Թուրքագէտ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբէն Մելքոնեանի խօսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Շուշի մի քանի ենթատեքստ ունի։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց՝ դրանք առաջին հերթին խորհրդանշական են, բայց դրանց տակ էլ կան նաեւ քաղաքական եւ տնտեսական բացայայտ ենթատեքստեր։

ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ թուրքական քաղաքական շրջանակները մեծ յոյս ունեն Բրիւսէլում առաջիկայում սպասւող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի հանդիպումից։ Նա Tert.am-ի հետ զրոյցում նկատեց, որ թուրք-ամերիկեան յարաբերութիւնները վերջին շրջանում գտնւում են զարգացման ամենացածր մակարդակի վրայ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարել է, որ երկրի իշխանութիւնները նախկինի պէս հաւատարիմ են Եւրոմիութեանն անդամակցելու գաղափարին, եւ յաւելել, որ ԵՄ-ն համաշխարհային ուժ կը դառնայ միայն այն դէպքում, երբ Թուրքիան անդամակցի դրան:

Published in Միջազգային

Ինչո՞ւ են թուրք-ամերիկեան յարաբերութիւններն այդքան լարւած: Իհարկէ՛, պարոն Բայդէնի հետ մեր հանդիպմանը մենք կը հարցնենք, թէ ինչու. այս մասին յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT-ին տւած հարցազրոյցում:

Published in Միջազգային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիութեան հետ կապւած հարցերը»: Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խօսել է կիրակի՝ ընդունելով Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարարի գլխաւորած պատւիրակութեանը:

Թուրքիայում բանտարկւած ծագումով քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշն ասել է, որ Թուրքիան վերածւել է մի երկրի, որտեղ ընտրւած քաղաքական գործիչները ճաղերի յետեւում են յայտնւում, իսկ կառավարական չինովնիկների դէմ կոռուպցիոն եւ այլ յանցագործութիւնների վերաբերեալ պնդումների հարցով գործնական քայլեր չեն ձեռնարկւում:

Published in Միջազգային
Էջ 1, 475-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։