Հա

Հասարակական

Հինգշաբթի, 04 Օգոստոսի 2022 13:00

Կեանքից հեռացել է Նազար Շահվերդեանը

Օգոստոսի 4-ին կեանքին հրաժեշտ տւեց «ԱԼԻՔ»-ի ընտանիքի ամենահարազատ ու ամենաերէց անդամը՝ սիրելի Նազար Շահվերդեանը:

Published in Հասարակական
Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2017 11:00

Մեծարւեց Նազար Շահվերդեանը

Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ հինգշաբթի սեպտ. 14-ին կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ՝ նւիրւած համայնքիս անխոնջ մշակ, վաստակաւոր ուսուցիչ, գրող, երգիծաբան, «Ալիք» օրաթերթի բազմամեայ աշխատող, այժմ հանգստի կոչւած՝ Նազար Շահվերդեանը: 

Published in Թեհրան
Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016 10:40

ԳՐԱՐՒԵՍՏ

Խաւար էր իջել աշխարհի վրայ,
Խաւար էր իջել եւ հոգիներին.
Լոյս չկար, անգամ գունատ, հեռակայ.
Հսկայ անդունդ էր բացւում ահագին։

Published in Գրարւեստ
Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2016 09:20

Շատ լաւ տպաւորւեցի

Շաբաթ, սեպտեմբերի 17-ին, 2016 թ., պատիւն ունեցայ ներկայ գտնւելու «Ալիք» օրաթերթի 85-ամեակին նւիրւած հանդիսութեանը, որը տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիում (Նոբահար փողոց):
Միջոցառումը ամբողջութեամբ վերցրած գերազանց էր, որը չափազանց խնամւած ու բծախնդրութեամբ հրամցւեց հանրութեանը:

Published in Հասարակական

Կիրակի, մայիսի 22-ին, որպէս ուխտաւոր, ինձ եւս յաջողւեց մասնակից դառնալու Թեհրանի միութիւնների եւ Եկեղ. խորհուրդների միջոցով կազմակերպւած ուխտագնացութեան դէպի Ղազւին՝ Սրբոց Հռիփսիմեանց ու նաեւ Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ:
Ս. Հռիփսիմէ եկեղեցին կառուցւել է 1936 թւականին, տեղի ազգայիններից Յովհաննէս Բարսեղեանի միջոցով՝ ի յիշատակ իր վաղամեռիկ դստեր՝ Հռիփսիմէ Բարսեղեանի:

Published in Հասարակական
Երկուշաբթի, 16 Մայիսի 2016 11:00

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

Այս օրերին «Ալիք»-ը բոլորում է իր կեանքի 85-րդ տարին: Բնական է, որքան «Ալիք»-ի տարիքը բարձրանայ, ոչ թէ ծերանում, ընդհակառակը աւելի կենսունակ է դառնում, քանզի նա իր էութեամբ ու գաղափարախօսական նպատակասլացութեամբ լինելով ՀՅԴ-ի նւիրական օրգաններից մէկը, իր հիմնադրման թւականից մինչ օրս՝ անշեղօրէն ծառայել է իր ուսերին դրւած ծանր պարտականութիւններին ի խնդիր:

Published in Հասարակական
Շաբաթ, 23 Ապրիլի 2016 10:00

Ուրախառիթ հեկեկանք

Կիրակի, ապրիլ, 2016 թւական: Կրկին ղարաբաղեան թէժ մարտեր: Ադրբեջանը խախտելով 1994 թւականի զինադադարը, իր ամբողջ նոր ձեռք բերած զինտեխնիկան գործի դնելով, ԼՂ Հանրապետութեան ողջ տարածքով վերսկսեց պատերազմը՝ յոյս ունենալով այս անգամ նւաճել Ղարաբաղը, սակայն, պարզւեց, ինչպէս նախկինում, բոլոր դիրքերում էլ գլխովին ջախջախւելով, մարդկային մեծ կորուստներ տալով, ստիպւած եղաւ դէպի զինադադար գնալ:

Published in Հասարակական
Հինգշաբթի, 25 Փետրւարի 2016 09:00

Հեռախօս «Ալիք»-ին

Ուրբաթ, փետրւարի 19-ին, ներկայ էի «Զարթօնք» պարախմբի ելոյթին, ղեկավարութեամբ Լոռեթա Աւետիսեանի: Հիացմունքով դիտեցի ելոյթը, եւ իրապէս շատ հաճելի է, երբ մեր մատաղ սերունդը, մեր համայնքում օրէցօր աւելի վերելք է արձանագրում շնորհիւ իր սրտցաւ եւ փորձառու ուսուցիչների:

Published in Համայնք

Ալմինը որպէս իրանահայ բանաստեղծ՝ մինչ այժմ իր հրատարակած բանաստեղծութիւնների ժողովածուներով ապացուցել է իր գործի ու տաղանդի տոկունութիւնը:
Նա իր գրական ստեղծագործական ասպարէզում (ի մասնաւորի պոէզիայում) արդէն իսկ ճանաչւած դէմք է՝ թէ՛ իրանահայ համայնքում, թէ՛ Հայաստանում եւ թէ՛ Սփիւռքեան մամուլում:

Published in Հասարակական
Հինգշաբթի, 31 Դեկտեմբերի 2015 09:00

ԳՐԱՐՒԵՍՏ - Շնորհաւոր Նոր տարի

Ծովափնեայ փոքրիկ տուն, իր պարտէզով: Բակում նարնջենիներ կան, որոնք դեղնագոյն ճրագների պէս՝ ծառերի խիտ տերեւների արանքից կարծէք արեւից կտրտւած մի-մի վառ կրակէ փնջեր լինեն: Իսկ Աւետ ամին էնպէս է ժպտում դրանց, ոնց իր որդիներին ու թոռներին, որոնք ապրում են մի շա՜տ հեռաւոր երկրում, եւ յոյս փայփայում, որ մի օր նրանք ի վերջոյ յարգելով պապիկ-մամիկի յորդորներին, ոգի ի բռին, ծծնդավայր կը վերադառնան ու մի գեղեցիկ օր հայրենի երկիր՝ Հայաստանում կը հաստատւեն:

Published in Գրարւեստ
Էջ 1, 8-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։