Հա

Հասարակական

Շաբաթ, մարտի 10-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցու քահանայ հայր՝ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ Եկեղեցական խորհրդի անդամները, իրանական Նոր տարւայ շնորհաւորանքի առիթով, այցելեցին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի թաղպետարան:

Published in Թեհրան

Եկեղեցու մուտքի մօտ քաղաքապետին ինչպէս նաեւ 7-րդ քաղաքամասի քաղաքապետ Թոլուիին, Ղալիբաֆի գրասենեակի պետ Միրզայիին եւ քաղաքապետի խորհրդական Ասկեարիին դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սերոժ Մատթէոսեանը, Ս. Վարդանանց Եկեղեցու խորհրդի վարչութիւնը եւ այլ ներկաներ:

Published in Հասարակական

1986 թւականի յունիսի 13-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասում՝ «Սահակեան» դպրոցին կից, նախապէս որպէս կրօնական արարողութիւնների համար ծառայող սրահը, օծւեց եւ կոչւեց Սրբոց Վարդանանց եկեղեցի:
Այսօր արդէն 30 տարի անց՝ դեկտեմբերի 9-ի առաւօտեան, Ս. Վարդանանց եկեղեցու սրահում նախաձեռնութեամբ Եկեղեցական խորհրդի տեղի ունեցան կրօնական յատուկ արարողութիւններ, վառ պահելու համար եկեղեցուն անխոնջ ծառայած անհատների յիշատակը:

Published in Համայնք

Եկեղեցու մուտքի մօտ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանի, Տ. Արսէն քհնյ. Աւետեանի եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի՝ ընդունեց հիւրերին, բարի գալուստ մաղթեց նրանց եւ եկեղեցում բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու իւրայատկութեան եւ ծէսի մասին, ինչպէս նաեւ Թեհրան քաղաքում գտնւող մեր եկեղեցիների, դպրոցների եւ մշակութային ու բարեսիրական միութիւնների մասին:

Published in Համայնք

Թւականիս՝ կիրակի, հոկտեմբերի 2-ի երեկոյեան, Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցու սրահում նախաձեռնութեամբ՝ «Հայ կին» միութեան կից «Անի» միութեան վարչութեան՝ տեղի ունեցաւ Մշակոյթի օրւայ միջոցառում, որը նւիրւած էր «Ալիք» օրաթերթի 85-ամեակին:

Published in Համայնք

Երէկ երեկոյեան ժամը 5:30-ին, Ս. Վարդանանց եկեղեցու սրահում կայացաւ «Հայ կին» միութեան «Անի» միութեան, ուսուցչին եւ տառերի գիւտին յատկացւած ձեռնարկ, որը նւիրւած էր «Ալիք» օրաթերթի 85-ամեակին:
Միջոցառմանը ներկայ էին՝ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչը, Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչը, ուսուցիչ-ուսուցչուհիներ եւ հրաւիրեալներ:

Published in Համայնք

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի օգոստոսի 30-ին նախատեսւած հերթական նիստը, քւորում չունենալու պատճառով վերածւեց լսարանի:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ ատենապետութեամբ ճրտգ. Գէորգ Վարդանի նիստը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ «Զգործս ձեռաց մերոց...» յաջողութեան մաղթանքով:

Published in Համայնք

Սոյն թւականի օգոստոսի 14-ին, «Հայ կին» միութեան կից «Անի» միութիւնը մեծ շուքով նշեց Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը՝ Խաղօղորհնէքը եւ Նաւասարդը:
Սրբոց Վարդանանց եկեղեցում, Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի՝ Խաղողօրհնէքի եւ սուրբ պատարագից յետոյ, եկեղեցուս սրահում տեղի ունեցաւ սոյն ձեռնարկը:

Published in Համայնք
Չորեքշաբթի, 09 Դեկտեմբերի 2015 09:20

Այցելութիւն՝ «Սօսէ Մայրիկ» հանգստեան տուն

Հայ կանանց Բարեգործական ընկերութեան հովանու ներքոյ գործող «Սօսէ Մայրիկ» հանգստեան տունը, ամէն տարի նոյեմբերի երրորդ շաբաթը տօնում է իր հիմնադրութեան տարեդարձը:
Այս տարի հանգստեան տան տարեդարձը տօնւեց հինգշաբթի, նոյեմբերի 19-ին: Այս առիթով թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը այցելեց «Սօսէ Մայրիկ» հանգստեան տուն, որտեղ ընդունւեց Հ. Կ. Բ. ընկերութեան վարչութեան կողմից:

Published in Համայնք
Երկուշաբթի, 07 Դեկտեմբերի 2015 09:10

«Ակունք» կենտրոնի ցուցահանդէս-վաճառքի մասին

«Ակունք» կենտրոնի սաների ձեռարւեստի տարեկան ցուցահանդէս-վաճառքի բացումը կայացաւ թւականիս նոյ. 18-ին: Բացումը կատարեցին Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ վերապատւելի Սերգէյ Շահվերդեանը, որոնց սաները դիմաւորեցին աւանդական աղուհացով, ապա ներկաների համար կատարեցին մի քանի երգ եւ նւագարանի կատարում:

Published in Համայնք
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։