MENU
Չնայած Թեհրանում քամու եւ տեղումների կանխատեսումների, օդի որակի ցուցանիշը շարունակում է մնալ վտանգաւոր, տարիքային բոլոր խմբերի համար, իսկ Թեհրանի եւ Քարաջի բնակիչները մաքուր օդի համար ստիպւած են սպասել մինչեւ յաջորդ շաբաթ եւ կիրակի օրերը:
Օդի աղտոտւածութեան հետ կապւող մահւան դէպքերի թիւը վերջին 30 տարում 20 տոկոսով աճել է: 2016 թւականին այս գործօնի պատճառով մահացել է 6.1 մլն մարդ: Այս մասին նշւած է ամերիկեան «Health Effects Institute» (HEI) հետազօտական կազմակերպութեան զեկոյցում:
Ողջ աշխարհի մակարդակով մինչեւ մէկ տարեկան հասակում գտնւող 17 մլն երեխայ թունաւոր օդ է շնչում: Օդն աղտոտող նիւթերը կարող են յաւերժ վնաս հասցնել նրանց զարգացող ուղեղին: