Հա

Հասարակական

Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2015 06:20

Աշխարհի ամենագեղեցիկ թունելները

Published in Այլ

Աշունը տարւայ այն եղանակն է, որի ամէն վայրկեանը պէտք է վայելել եւ գնահատել: «Ադմէ.ռու»-ն ներկայացնում է լուսանկարների հաւաքածու, որտեղ պատկերւած աշունը իւրայատուկ գեղեցկութիւն ունի:

Published in Այլ

ԱՄՆ-ի Հարաւային Կոնեկտիկուտի Պետական համալսարանում սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 18-ը կը բացւի Դիդիլեան եղբայրների ընտանեկան արխիւից ընտրւած լուսանկարների ցուցահանդէսը: Լուսանկարներն արւել են դեռ 1872-1923 թւականներին: Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմէն Ցոլակ Մարսուբեանի հաւաքած լուսանկարների հաւաքածուում կայ 900 լուսանկար:

Կիրակի, 23 Օգոստոսի 2015 10:30

«100-1915-2015»

Այս է խորագիրը Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած՝ աւելի քան 500 մեծադիր էջերից բաղկացած գրքի, որի հեղինակն է անւանի լուսանկարիչ, մեծ հայրենասէր Հրայր Բազէ Խաչերեանը։ Գիրքը, որը ձօնւել է հեղինակի տատերին եւ պապերին՝ Պետրոս Պապեան Պապիկեանին, Գիւլիզար Չոլաքեանին, Ներսէս Խաչերեանին եւ Սուլթան Մամիկոնեանին, առաջին անգամ հրատարակւել է Հրայր Բազէ Խաչերեանի նիւթական միջոցներով։

Published in Հասարակական

Սիրահարների այգում՝ բացօթեայ ցուցահանդէսում, ներկայացւել են Երեւանի 12 վարչական շրջաններում արւած բազմաբովանդակ 140 լուսանկարներ: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, «Երեւանեան ամառ 2015» ծրագրի շրջագծում ներկայացւել է «Երեւանի 12 գոյները» խորագրով լուսանկարների ցուցադրութիւն:

Լուսանկարիչ Նազիկ Արմենակեանը յուլիսի 24-ին, հանրութեան դատին ներկայացրեց Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների լուսանկարների ֆոտոգիրքը: Տարիների աշխատանք է պահանջւել, որպէսզի լուսանկարիչը հաւաքագրի Հայաստանի տարբեր շրջաններում բնակւող 45 վերապրածների անձնական պատմութիւնները, լուսանկարչական սարքի միջոցով արձանագրի սարսափի դրոշմը նրանց աչքերում:

Նախօրէին՝ «Սահման» համահայկական փառատօնի շրջագծում, «Ժայռ» համահայկական երիտասարդական միութեան եւ «Արցախի երիտասարդութեան զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնութեամբ Ստեփանակերտի պատկերասրահում կայացել է անւանի հայ լուսանկարիչ Դամիան Յովհաննիսեանի լուսանկարների ցուցահանդէսը:

Հայ լուսանկարիչ Գերման Աւագեանի՝ Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ հայերի մօտ իրենց հայրենի բնակավայրերից մնացած մասունքների լուսանկարները յայտնւել են «Photographic Museum of Humanity» առցանց լուսանկարների թանգարանում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ցուցահանդէսը կրում է «Կորուսեալ հայրենիք» խորագիրը:

Published in Հասարակական

Մարդու իրաւունքների Եւրոդատարանի մեծ պալատում աւարտւել է «Փերինչէքն ընդդէմ Շւէյցարիայի» գործի լսումը:
Երեւանի ժամանակով՝ ժամը 12:15-ին մեկնարկած դատական առաջին նիստում առաջինը ելոյթով հանդէս է եկել Դողու Փերինչէքը: Ըստ կանոնակարգի՝ յաջորդիւ ելոյթ են ունեցել Շւէյցարիայի՝ որպէս պատասխանող կողմ, Հայաստանի եւ Թուրքիայի պատւիրակութիւնները:
Հայկական կողմից հանդէս են եկել Եւրոդատարանում Հայաստանի լիազօր ներկայացուցիչ Գէորգ Կոստանեանը, Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններից երկուսը՝ Ամալ Քլունին եւ Ջեֆրի Ռոբերտսոնը:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։