Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիան սեպտեմբերի 25-ին մտադիր է ուսումնասիրել ԵԱՏՄ-ի կողմից Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան մարմիններում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:
«alikonline.ir» - Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիան սեպտեմբերի 25-ին մտադիր է ուսումնասիրել ԵԱՏՄ-ի կողմից Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան մարմիններում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:
Առեւտրի համաշխարհային կազմակերպութիւնում դիտորդի կարգավիճակը ԵԱՏՄ-ին հնարաւորութիւն կը տայ աւելի արագ լուծել առաջացող մաքսային խնդիրները: Նման կարծիք է յայտնել Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանը:
Նշենք, որ Տիգրան Սարգսեանը ելոյթ էր ունեցել Արեւելեան տնտեսական չորրորդ ֆորումին, որը տեղի է ունենում սեպտեմբերի 11-13-ը:
Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիան սեպտեմբերի 25-ին մտադիր է ուսումնասիրել ԵԱՏՄ-ի կողմից Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան մարմիններում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:
Տիգրան Սարգսեանը յիշեցրել է, որ ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 4-ը ԱՀԿ-ի կազմում են: Հաշւի առնելով այն, որ մաքսային սակագների, ինչպէս նաեւ տեխնիկական կանոնակարգերի հաստատման հետ կապւած բոլոր հարցերը փոխանցւել են անդրազգային մարմնին (տւեալ դէպքում՝ ԵՏՀ-ին), ԵԱՏՄ երկրները առանց ընդհանուր դիրքորոշման համաձայնեցման ԱՀԿ-ի հարթակում որեւէ բանակցութիւններ վարել չեն կարող:
«Երբ Հայաստանն ու Ղրղըզստանը հանդէս եկան ԵԱՏՄ-ում ԱՀԿ-ի անդամ դառնալուց յետոյ, մեզ մօտ հարցեր են առաջացել նրանց կողմից իրենց մաքսային տուրքերը վերանայելու անհրաժեշտութեան եւ դրանք եւրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հետ կապւած: Այս մասին Հայաստանն ու Ղրղըզստանը պէտք է տեղեկացնեն ԱՀԿ-ին եւ խորհրդակցութիւններ անցկացնեն այդ հարթակում»,- նշել է ԵՏՅ կոլեգիայի ղեկավարը:
Նրա խօսքով՝ ակնյայտ է, որ ԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալը ԵԱՏՄ-ին հնարաւորութիւն կը տայ մասնակցելու բոլոր բանավէճերին եւ ներկայացնելու ինտեգրացիոն միաւորման ընդհանուր դիրքորոշումը, օգնել հարթելու գործունէութեան ընթացքում առաջացած հաւանական սուր անկիւնները:
Նշենք, որ նման հակասութիւններ կարող են առաջանալ ԵԱՏՄ-ում եւ ԱՀԿ-ում գործող մաքսային տուրքերի միջեւ առկայ տարբերութիւնների պատճառով: