Հա

Հասարակական

Items filtered by date: Շաբաթ, 25 Յունւարի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Լրագրող, հրածարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Գողական ենթամշակոյթի դէմ քրէական օրէնք ընդունելը վկայում է, որ լիբերալ մտաւորականութիւնն ու քաղաքական գործիչները անկարող լինելով Հայաստանում պերմանենտ տնտեսական ճգնաժամերը բացատրել կապիտալիզմով, արհեստական մեղաւորներ են փնտրում ու որպէս մեղաւոր կարգում գողական աշխարհը։ Ինչպէ՞ս մեղադրեն կապիտալիզմը, մի բան, որին հաւատում են ինչպէս քրիստոնեան Աստծոյ երկրորդ գալստեանն է հաւատում։

«168 ժամ»-ի այսօրւայ համարում Աղասի Ենոքեանը գրում է. «Հրայր Թովմասեանի տան խուզարկութեամբ Նիկոլը ոչ թէ տրորեց կարմիր գիծը, այլ ամբողջովին ապականեց այն։ Վերջապէս նա արեց իր այդքան տենչացած «աննախադէպը»՝ ինչպէս հէնց Հրայր Թովմասեանը նշեց, վերջին 200 եւ աւելի տարիների ընթացքում համաշխարհային պատմութեան մէջ դէպք չի եղել, որ հետապնդման ենթարկւի բարձրագոյն դատական մարմնի ղեկավարը։

Վրաստանի Սամցխէ-Ջաւախք շրջանը գտնւում է շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում։ Այստեղ բախւում են Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Հայաստանի շահերը։ Այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրութիւններ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնութիւնը, ինչը արտայայտւում է տարբեր ձեւերով։ Սակայն այստեղ գլխաւոր խաղացողները վերոնշեալ չորս պետութիւններն են, որոնց նպատակները տարբեր են։ Թուրքիան ու Ադրբեջանը այլ շահեր ու ծրագրեր ունեն Ջաւախքի նկատմամբ, Հայաստանն ու Վրաստանը` ուրիշ։

Published in Միջազգային

Յունւարի 24-ին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովում կայացել է «Արցախ-Աւստրալիա» բարեկամութեան շրջանակի անդամների հանդիպումը՝ Դաւիթ Իշխանեանի նախագահութեամբ:

Որեւէ պետութեան մէջ մարդու իրաւունքները պաշտպանւում են ոչ թէ որեւէ անձի կամքի շնորհիւ, որ, պայմանական ասած՝ բարի թագաւորը մեր բոլորի իրաւունքները կը պաշտպանի, այլ պետական անկախ կառոյցներով… Եւ երբ այդ պետական կառոյցները չեն գործում, խօսել մարդու իրաւունքների մասին՝ անիմաստ է»,- 168.am-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասել է Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանը՝ անդրադառնալով առհասարակ Հայաստանում մարդու իրաւունքների եւ, մասնաւորապէս, ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի, իրաւունքների պաշտպանութեանը:

Թուրքիան եւ Յունաստանը վերսկսել են Էգէյեան եւ Միջերկրական ծովերում ուժերի հաւասարակշռութեանը վերաբերող հին վէճը: Թէեւ երկրները ձեւականօրէն նոյն ռազմա-քաղաքական դաշինքում են՝ ՆԱՏՕ-ում, Անկարան կոչ է արել Յունաստանին՝ դադարեցնել թուրքական ափերից մի քանի կիլոմետր հեռու գտնւող կղզիներում սպառազինութեան տեղակայումը: Իրավիճակը սրւում է նաեւ Կիպրոսի շուրջ տարաձայնութեան պատճառով. իր ափերի մօտ գազի հորատանցքեր բացելու համար Նիկոսիան Թուրքիան անւանել է «ծովահեն պետութիւն» եւ օգնութեան կանչել եւրոպական գործընկերներին:

Published in Միջազգային

Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհւել է առնւազն 19 մարդ, 770-ից աւելին վնասւածքներ են ստացել: Այս մասին յայտնել է երկրի առողջապահութեան նախարար Ֆահրեթին Քոջան:

Published in Հասարակական

Շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 18-ի առաւօտեան, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետ հոջ. Հաշեմին, գաւառապետ պրն. Թաջմիրին, Քաղխորհրդի նախագահ պրն. Ջաքանգիրին ու միւս անդամները եւ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնատարները, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով  քաղաքավարական այցելութեամբ ներկայացան Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնատեղի՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներին։

Published in Նոր Ջուղա

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով չորեքշաբթի, 22 յունւարի 2020 թ.-ին ազգային առաջնորդարան այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Ֆարհադիին, նոյն շրջանի քաղաքային ծառայութեան եւ կանաչապատման հարցերի տեղակալ՝ ճրտպ. Ալիբախշիին, սոցիալական եւ մշակութային հարեցրի տեղակալ՝ ճրտպ. Հոնարւարը, նոյն շրջանի 1-ին մասնաբաժնի քաղաքապետ՝ ճրտպ. Եալւէին, Մշակութային բաժնի պետ՝ պրն. Սոբհանիին, Հանրութեան հետ կապի պետ՝ ճրտգ. Փանահին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:

Published in Թեհրան

Իշխանութեան կողմից իրականացւած ապօրինութիւնների մաստշաբն այնքան է մեծացել, որ արտասահմանում այն արդէն ակնյայտ երեւում է. նման ուղերձները շարունակական են լինելու:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։