Հա

Հասարակական

Items filtered by date: Կիրակի, 26 Յունւարի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ փոխանցելու, ինչպէս նաեւ աշակերտների առաջադիմութեանն ու դպրոցների գործունէութեանն առաւել ծանօթանալու նպատակով, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ընկերակցութեամբ թեմի Կրթական խորհրդի անդամներ՝ Արինէ Մինասեանի եւ Արթուր Բաղրամեանի, շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 25-ի առաւօտեան ժամը 10։30-ին, այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր։

Published in Նոր Ջուղա

Չորեքշաբթի, 22 յունւար 2020 թ.-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը՝ առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Կիպրոսի դեսպան՝ պրն. Պետրոսին:

Published in Թեհրան
Կիրակի, 26 Յունւարի 2020 10:40

Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով երեքշաբթի, 21 յունւարի 2020 թ.-ին թեմիս  առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Չաւոշիին, իր ընկերակիցներով:

Published in Թեհրան

Երեքշաբթի, 21 յունաւար 2020 թւականի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաստարմագրւած Աւստրալիայի դեսպանուհի՝ տկն.  Լինդալ Սաչին:

Published in Թեհրան

Յախճապակեայ դղեակին մէջ ապաստանած, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան չի տեսներ կամ չ՚ուզեր ընդունիլ իրականութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մասին։ Կապանի մէջ իր այսօրուան ասուլիսի ընթացքին, ան դարձեալ ապացուցեց թէ կտրուած է այս իրականութենէն։ Ան կրկին անգամ յայտնեց իր այն «ցանկալի մտածողութիւնը» (wishful thinking), թէ «եթէ կայ հակադրութիւն, ապա Դաշնակցութեան այն (այսինքն՝ Հայաստանեան) հատուածի եւ կառավարութեան միջեւ է»:

«Իրանական 6 արբանեակ պատրաստ են երկրի ուղեծիր դուրս գալու համար»,- այս մասին այսօր՝ յունւարի 26-ին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին:

Published in Իրան

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` նշելով, որ երկրի անվտանգութիւնը վեր է ամէն ինչից ու իւրաքանչիւրից, եւ այն չի կարող հիմքում ունենալ չմտածւած որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ:

Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահ, ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլեանն անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի ելոյթի՝ ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ դիտարկումներին։ Աշոտ Ղուլեանն ասել է.

Սիրիական բանակի մարտիկները շաբաթ յաջողութեամբ յարձակողական գործողութիւն են իրականացրել Իդլիբի նահանգի հարաւ-արեւելեան ուղղութեամբ եւ «Ջեբհաթ ալ Նուսրա» խմբաւորման ահաբեկիչների ամրակէտից 4 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող Մաարեթ Նաամանեում:

Published in Միջազգային

Յունւարի 24-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանն ու պատգամաւոր Ալեոշա Գաբրիէլեանը հանդիպում են ունեցել Մարտունու շրջանի Շեխեր համայնքի բնակիչների հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։