Հա

Մարզական

11/06/2012 - 12:58

altԽրւաթիա՝ 3 - Հարաւային Իռլանդիա՝ 1
Իտալիա՝ 1 - Իսպանիա՝ 1

Խաղերի 3-րդ օրը սկսւեց Իտալիա-Իսպանիա լատինական ֆուտբոլով: Եթէ Իսպանիան որպէս 2010 թւականի ախոյեան՝ altմեծ յոյսեր էր կապել խաղը շահելու համար, սակայն Չեզարէ Պրանդելիի սաներն էլ այնքան անյոյս չէին խաղում: Երկու խմբերը օժտւած են երկու լաւագոյն դարպասապահներով՝ իտալացի Բուֆորը եւ իսպանացի Իկեր Կասիասը, որոնք էլ պատճառ դարձան, որ խաղակէսն աւարտւի 0-0՝ ոչ ոքի:

Երկրորդ խաղակէսում էլ խմբերին յաջողւեց մէկական գոլ նշանակել. նախ խաղի 61-րդ րոպէում ուշադրութիւն գրաւեց իտալացի Դի Նատալէն, իսկ 64-րդ րոպէում Ֆաբրեգասը նշանակեց պատասխան գնդակը եւ թէպէտ Իսպանիան Տորէսի գլխաւորութեամբ աւելի հնարաւորութիւն ունէր՝ խաղը շահելու, սակայն մեծ պայքարն աւարտւեց 1-1՝ ոչ ոքի:
Երկրորդ խաղում Խրւաթիան իր ճկուն եւ գեղեցիկ խաղով շուտ աչքի ընկաւ եւ Մանջուկիչը խաղի 3-րդ րոպէում բացեց հաշիւը: Իռլանդացիները խաղի 19-րդ րոպէում այդ գոլին պատասխանեցին Սենտ Լեջերի գլխի գեղեցիկ հարւածով, սակայն Խրւաթիան 43-րդ եւ 49-րդ րոպէներում նշանակեց 2-րդ ու 3-րդ գոլերը եւ յաջողութեան հասաւ 3-1 հաշւով:
Այսօր Ուկրայինայի Դոնեցկ քաղաքում մրցելու են Անգլիայի ու Ֆրանսիայի խմբերը՝ ժամը 20:30-ին, իսկ Կիեւում Ուկրայինան ուժերը կը չափի Շւեդիայի հետ՝ ժամը 23:15-ին:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։