Հա

Մարզական

22/07/2014 - 10:00

Իրանահայ գլադիատորները ուժեղագոյնների մրցոյթի են պատրաստւում

«Արարատ»-ի 70-ամեակը կարծես գնալով միայն որեւէ կազմակերպւած միջոցառում այդ անունով կոչելու երեւոյթ չէ, որ վերնագրւում է: Այն առիթ է նաեւ պատմութեան փոշին անցեալում թողնւած միջոցառումների վրայից թօթափելու եւ երեւոյթը որպէս այդպիսին՝ թարմացնելու առումներով:
Այդօրինակ մի նախաձեռնութիւն էր «Հայ ուժեղագոյն տղամարդիկ» մրցաշարը, որը տեղի ունեցաւ սրանից շուրջ 14 տարի առաջ:

Հնարաւոր է՝ նոյն մրցոյթի ստւերում կազմակերպւի նաեւ բազկամարտի հաւաքականի կազմը


«ԱԼԻՔ» - «Արարատ»-ի 70-ամեակը կարծես գնալով միայն որեւէ կազմակերպւած միջոցառում այդ անունով կոչելու երեւոյթ չէ, որ վերնագրւում է: Այն առիթ է նաեւ պատմութեան փոշին անցեալում թողնւած միջոցառումների վրայից թօթափելու եւ երեւոյթը որպէս այդպիսին՝ թարմացնելու առումներով:
Այդօրինակ մի նախաձեռնութիւն էր «Հայ ուժեղագոյն տղամարդիկ» մրցաշարը, որը տեղի ունեցաւ սրանից շուրջ 14 տարի առաջ: Իսկ նշւած այդ մրցոյթի մասին յիշողութիւնը կարծես արեւածագ է ապրում, շնորհիւ նորովի նախաձեռնւող այսպէս ասած՝ «իրանահայ գլադիատորներ»-ի միջից ուժեղագոյնին ընտրելու մրցոյթի:
Կազմակերպիչ յանձնախմբից՝ Էդւին Աժանգի, Միշէլ Խաչատրեանի, եւ Արին Աւանէսեանի «ԱԼԻՔ» կատարած այցի ընթացքում պարզ դարձաւ, որ շուտով կայանալու է նշւած մրցոյթի երկրորդ մրցաշրջանը, որն ինչպէս միւս բոլոր նախաձեռնութիւնների դէպքում է՝ սա եւս նւիրւած է լինելու «Արարատ»-ի 70-ամեակին:
Սպասւող մրցաշարի մասին յանձնախմբի անդամները տեղեկացրին, որ այն տեղի պիտի ունենայ մի քանի փուլով: Իսկ մրցակցութեան յայտ ներկայացրած մասնակիցները նախ անցնելու են նախնական ստուգողական քննութիւն, որով էլ ստանալու են մրցոյթին մասնակցելու հաւաստագիր:
140722e01aՄրցոյթի մասին Հ.Մ.Ա.Կ.-ի մարմնամարզութեան մարզիչ Միշէլ Խաչատրեանը տեղեկացրեց նաեւ, որ մրցաձեւերում կիրառւող միջոցները նախատեսւած են սիրողական կարգի մասնակիցների համար: Այլ խօսքով ասած՝ բոլոր ծանրաձողերն ու այլ կարգի միջոցները համարւում են Իրանի նմանօրինակ մրցոյթների չափորոշիչներից թեթեւ: Պատճառաբանելու համար՝ յանձնախմբի անդամները այնքան էլ դժւար գործ չունեցան, քանի որ ըստ նրանց՝ հազիւ թէ հնարաւոր լինի մի-երկու մարդ գտնես, որպէսզի համապատասխան լինեն ֆեդերացիայի չափանիշերին:
Էդւին Աժանգը, որը նաեւ նախորդ շրջանում տեղի ունեցած մրցաշարի կազմակերպիչ յանձնախմբի կազմում է աշխատել՝ նշեց, որ մրցաշարը տեղի կունենայ միայն մէկ կարգով, այսինքն՝ գոյութիւն չունի ոչ մի քաշային կարգ: Նա յաւելեց նաեւ, որ մրցաշարը միայն նախատեսւած է տղամարդկանց համար, որտեղ մասնակիցները մրցելու են դիզելային կարգի անիւների տեղաշարժի, գերանների բարձրացման, մեքենաներ քաշելու, ծանրաձողով վազքի վարժութիւնների եւ մի քանի նմանօրինակ ձեւաչափերով:
Մրցաշարի կազմակերպման կողքին մշակւող գաղափարի մասին խօսելով՝ յանձնախմբի անդամները տեղեկացրին նաեւ, որ մրցաշարին զուգընթաց՝ մշակւելու են նաեւ բազկամարտի մրցոյթի ուղղութեամբ ուսուցողական ծրագրեր, որին մասնակցելու համար յարմարագոյն թեկնածուներից կարելի է համարել նաեւ մրցաշարի մասնակիցներին:
Բազկամարտի թեմայի մասին փակագծեր բաց անելով՝ յանձնախմբի անդամները նշեցին նաեւ, որ այդպէս հնարաւոր կը լինի նաեւ մտածելու Հայաստանի Համահայկական խաղերին մասնակցելու մասին, որին Թեհրանը հնարաւորութիւն կունենայ իր ուժեղագոյն ներկայութիւնն ունենալ:

140722e01b

Յանձնախմբի յայտնած տեղեկութեան համաձայն՝ յանձնախումբը կարճ ժամանակով յետաձգել է մրցաշարի մեկնարկը, որպէսզի հնարաւոր լինի բոլոր ցանկացողների մասնակցութիւնն ապահովել:
Նախորդ շրջանին մասնակցած մասնակիցների քանակի մասին հարցին պատասխանելով՝ Էդւին Աժանգը նշեց, որ այն կատարւել է շուրջ 16 մարզիկների մասնակցութեամբ: Իսկ այսօր, երբ հայկական միութիւններում գործում են արհեստավարժ մարզասրահներ՝ արհեստավարժ մարզիչների հսկողութեամբ, կայ սպասելիք, որ մասնակիցները լինեն առաւել պատրաստւած, որի լոյսի տակ հնարաւոր կը լինի նաեւ ապահովել արհեստավարժ մրցաշրջան,- նշում է յանձնախմբի միւս անդամ Արին Աւանէսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։