Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերի շրջագծում երէկ՝ օգոստոսի 25-ին, յունա-հռոմէական ոճի ըմբիշ՝ 58 կգ. քաշային Զաւէն Միքայէլեանը դուրս էր եկել եզրափակիչ: 3 յաղթանակներից յետոյ հայ ըմբիշը եզրափակչում 4:1 հաշւով պարտւեց ռուսաստանցի Արսլան Զուբայրովին եւ նւաճեց արծաթէ մեդալը:
«ԱԼԻՔ» - Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերի շրջագծում երէկ՝ օգոստոսի 25-ին, յունա-հռոմէական ոճի ըմբիշ՝ 58 կգ. քաշային Զաւէն Միքայէլեանը դուրս էր եկել եզրափակիչ: 3 յաղթանակներից յետոյ հայ ըմբիշը եզրափակչում 4:1 հաշւով պարտւեց ռուսաստանցի Արսլան Զուբայրովին եւ նւաճեց արծաթէ մեդալը:
Իսկ բռնցքամարտիկ Նարեկ Մանասեանն արժանացաւ բրոնզէ մեդալի: Հայ բռընցքամարտիկը 81 կգ. քաշային կարգում 2-1 հաշւով յաղթելով անգլիացի Ռիլէյ Վիդալին՝ նւաճեց բրոնզէ մեդալ: Մինչ այդ նա յաղթել էր թուրք բռնցքամարտիկին: Նանկինում Հայաստանն արդէն նւաճել է 2 ոսկէ, 2 արծաթէ եւ 1 բրոնզէ մեդալներ: