Հա

Մարզական

29/01/2017 - 10:20

Սերենա Վիլեամսի 7-րդ յաղթանկը՝ Աւստրալիաում

Երէկ աւարտւել է Աւստրալիայի թենիսի բաց առաջնութեան (Austalian Open) կանանց մրցաշարը:

«ԱԼԻՔ» - Երէկ աւարտւել է Աւստրալիայի թենիսի բաց առաջնութեան (Austalian Open) կանանց մրցաշարը:

Եզրափակիչ հանդիպումն իրականում Վիլեամսների ընտանեկան պայքարն էր: Կորտ էին դուրս եկել Վիլեամս քոյրերը՝ Սերենան ու Վինուսը: 1 ժամ, 21 րոպէ տեւած պայքարում Սերենան 6:4, 6:4 հաշւով առաւելութեան հասաւ Վինուսի նկատմամբ` դառնալով մրցաշարի յաղթող:

Սա Սերենայի 7-րդ յաղթանակն էր Աւստրալիայի բաց առաջնութիւնում, որի շնորհիւ նա կրկին կը գլխաւորի թենիսի «WTA»-ի վարկանշային աղիւսակը` 20 շաբաթ անց: Յունւարի 30-ին կը հրապարակւի նոր ցանկը, որտեղ Գերմանիայի ներկայացուցիչ Անջելիկ Կերբէրը տեղը կը զիջի ամերիկուհուն:

Նշենք, որ այսօր կայանալու է տղամարդկանց եզրափակիչ հանդիպումը: Չեմպիոնի կոչումը վիճարկելու են շւէյցարացի Ռոջեր Ֆեդերէրն ու իսպանացի Ռաֆայէլ Նադալը: Ֆեդերէր-Նադալ դիմակայութիւնը համարւում է թենիսի պատմութեան դասականներից:

Աւստրալիայի բաց առաջնութիւնում Ֆեդերէրը յաղթել է չորս անգամ, իսկ Նադալը՝ մէկ անգամ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։