Հա

Մարզական

19/05/2017 - 12:50

Մխիթարեանը` «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի տարւայ լաւագոյն գոլի հեղինակ

Հայաստանի ազգային հաւաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ճանաչւել է «Կարմիր սատանաներ»-ի 2016/17թթ. մրցաշրջանի լաւագոյն գոլի հեղինակ:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը ճանաչւել է «Կարմիր սատանաներ»-ի 2016/17թթ. մրցաշրջանի լաւագոյն գոլի հեղինակ: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

Հայ ֆուտբոլիստը «կարիճ» հարւածով գոլ է խփել նախորդ տարւայ դեկտեմբերին` «Սանդերլենդ»-ի հետ կայացած խաղում:

Մրցանակաբաշխութեան ժամանակ Մխիթարեանը նշել էր, որ ինքը չէր կարող պատկերացնել, որ այդպիսի գոլի հեղինակ կը դառնայ.

«Իսկապէս չգիտէի, թէ ինչ է կատարւում: Չեմ կարծում, թէ պէտք է մարզես նման գոլեր, պարզապէս պէտք է կայացնես այդ արագ որոշումը: Ես չէի կարող վրիպել, քանի որ հիանալի փոխանցում էի ստացել Աստծուց»,- ասել էր Մխիթարեանը:

«Մեծ պատիւ է արժանանալ այս մրցանակին»,- գրել է Մխիթարեանը Ֆէյսբուքի իր էջում:

Մրցանակաբաշխութեան ժամանակ Անդէր Էրերան ստացել է «Մեթ Բասբի»-ի մրցանակը՝ որպէս ընթացիկ մրցաշրջանում մանկունիացիների լաւագոյն ֆուտբոլիստ:

Ակումբի պաշտօնական կայքում անցկացւած հարցման արդիւնքում իսպանացին առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ 242 ձայնով շրջանցելով Անտոնիօ Վալենսիային:

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի ՝ ընթացիկ մրցաշրջանի լաւագոյն գոլահար Զլատան Իբրահիմովիչը, փոքր-ինչ զիջելով էկւադորցուն, եզրափակել է լաւագոյն եռեակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։