Հա

Մարզական

21/05/2017 - 15:00

Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնութիւն. Իրանի յաղթական մեկնարկը. Իրան-Կոստա Ռիկա՝ 1:0

Մայիսի 21-ին առաջին խաղում մեր երիտասարդական ընտրանին ուժերը չապեց Կոստա Ռիկայի ընտրանու հետ:

«alikonline.ir» - Հարաւային Կորէայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնութիւնը, որին մասնակցում է նաեւ Իրանի ազգային հաւաքականը:

Այսօր՝ մայիսի 21-ին առաջին խաղում մեր երիտասարդական ընտրանին ուժերը չապեց Կոստա Ռիկայի ընտրանու հետ:

Հանդիպման ողջ ընթացքում Իրանի երիտասարդ ֆուտբոլիստներն ունէին խաղային եւ տարածքային որոշակի առաւելութիւն: Արդիւնքում նրանց յաջողւեց նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնել լատինամերիկացիներին:

Հանդիպման միակը գնդակը 81-րդ րոպէին խփեց Մեհդի Մեհդի Խանին:

C խմբի միւս հանդիպման ընթացքում Զամբիայի հաւաքականը 2:1 հաշւով պարտութեան մատնեց Պորտուգալիայի ընտրանուն:

Յաջորդ տուրում Իրանի հաւաքականի մրցակիցը Զամբիան է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։