Հա

Մարզական

28/05/2017 - 08:50

Եւրոպական ֆուտբոլում «գաւաթային» օր էր

Երէկ՝ մայիսի 27-ին Եւրոպայում տեղի ունեցան մի քանի երկրների գաւաթի խաղարկութեան եզրափակիչ հանդիպումները: Այլ խօսքով՝ երէկ, եւրոպական ֆուտբոլում «գաւաթային» օր էր:

«alikonline.ir» - Երէկ՝ մայիսի 27-ին Եւրոպայում տեղի ունեցան մի քանի երկրների գաւաթի խաղարկութեան եզրափակիչ հանդիպումները: Այլ խօսքով՝ երէկ, եւրոպական ֆուտբոլում «գաւաթային» օր էր:

Բնականաբար, ուշադրութեան կենտրոնում էին Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի գաւաթի խաղարկութեան եզրափակիչ հանդիպումները:

Լոնդոնի «Վեմբլի» ստադիոնում «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն վիճարկեցին աշխարհի հնագոյն ֆուտբոլային մրցաշարի՝ Անգլիայի գաւաթի (FA Cup) մրցանակը:

«Արսենալ»-ը յաղթեց 2:1 հաշւով, 13-րդ անգամւայ համար նւաճելով պատւաւոր տիտղոսը, ինչը իւրայատուկ ռեկորդ է անգլիական ֆուտբոլում:

Իսպանիայի գաւաթի եզրափակչում «Բարսելոնա»-ն 3:1 հաշւով պարտութեան մատնեց «Ալաւես»-ին:

Գերմանիայի գաւաթը բաժին հասաւ «Բորուսիա Դորտմունդ»-ին: Բեռլինում կայացած եզրափակչում դորտմունդցիները 2:1 հաշւով պարտութեան մատնեցին «Այնթրախտ Ֆրանկֆուրտ»-ին:

Ֆրանսիայում «Պարի Սէն-Ժերմէն»-ը երրորդ անգամն անընդմէջ նւաճեց գաւաթը: Եզրափակչում փարիզեան ակումբը 1:0 հաշւով պարտութեան մատնեց «Անժէ»-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։